Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը: Կիևի միջազգային մրցաշարի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց և այժմ ստանում է բուժում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առողջություն եւ շուտափույթ ապաքինում է մաղթում անվանի մարզչին եւ մարզիկին:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/