
Խոյ ( 21.03-20.04)
Հաջող օր է բոլոր նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Սիրահարված Խոյերին օրը չի հիասթափեցնի, իսկ նրանք, ովքեր դեռևս փնտրում են երկրորդ կեսին, իրենց միայնակ ու տխուր կզգան:
Ցուլ (21.04-21.05) Այսօր օրը հանգիստ կդասավորվի: Գործնական եք տրամադրված:Այսօր կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:
Երկվորյակ (22.05-22.06) Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Մասնագիտական տեսանկյունից օրը բարեհաջող է: Առանց որևէ ջանք գործադրելու ՝ կկարողանաք մեծ եկամուտ ստանալ:
Խեցգետին (23.06-23.07) Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակին եք դրսևորում ձեր գործնական հմտությունները, ինքնագովազդով չեք զբաղվում: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող որոշ հարցեր:
Առյուծ (24.07-24.08)
Եթե հետևեք ներքին ձայնի հուշումներին, ապա շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական մոտեցում, ոչ ստանդարտ հայացքներ պահանջող գործերով: Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես, եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է:
Կույս ( 25.08-23.09)
Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Աշխատանքում ոչ միայն կամրապնդեք մասնագիտական դիրքերը, այլ նաև ձեռք կբերեք գործնական կապեր, կարևոր ինֆորմացիա կստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է ՝ շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ: Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ:
Կշեռք ( 24.09-23.10)
Այսօր Դուք կլինեք տեղեկությունների շտեմարան: Համոզվեք, որ տեղեկատվության արտահոսք չկա. խնամքով պահված և արդյունքում մշակված այդ տեղեկությունն էապես կթեթևացնի Ձեր կյանքը:
Կարիճ(24.10-22.11)
Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել, կամ էլ՝ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:
Աղեղնավոր(23.11-22.12)
Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ : Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ:
Այծեղջուր (23.12-20.01)
Ձեր աստղը կփայլի ավելի պայծառ` լուսավորելով թե Ձեր, թե շրջապատողների ճանապարհը: Զգույշ եղեք, հանկարծ Սուսանինի հանբավ ձեռք չբերեք:
Ջրհոս (21.01-19.02)
Ձեր մտքի փայլատակումն այսօր աննկատ կմնա: Որքան շատ ջանաք Ձեր վրա ուշադրություն գրավել, այնքան քիչ արդյունքի կհասնեք: Արժե՞ արդյոք տանջվել:
Ձկներ
Թող մանրուքները ձեզ չանհանգստացնեն` օրն ընդհանուր առմամբ բարենպաստ է, և եթե անգամ ինչ-որ բան այնպես չի ընթանում, պետք չէ դրանից մտահոգությունների մեջ ընկնել: Չի բացառված որ այսօր մտածեք կյանքում էական փոփոխությունների մասին, օրինակ` սկսեք փնտրել նոր աշխատանք, կամ էլ` պլաններ մշակեք անձնական նորությունների ունենալու ուղղությամբ