Ձեր այսօրվա աստղագուշակը. 06.03

 Խոյ ( 21.03-20.04)

Այսօր դեպքերի արտաքին ընթացքը կարող է ժամանակավորապես դադարել: Կախված հանգամանքներից՝ հնարավոր է ընդմիջում կամ քաոս գործերում, խճճվածություն մտքերում և զգացմունքներում: Երեկոն ավելի լավ է անցկացնել ընտանեկան միջավայրում կամ բարի մարդկանց նեղ շրջանակում:

Ցուլ (21.04-21.05)

Այսօր կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում, բայց հնարավոր է, որ դա Ձեզ խանգարի: Օգտակար կլինի հիշել վերջին իրադարձությունները՝  կապված կասկածների, վախերի, գաղտնիքների, երկակիության և մեղքի զգացումի հետ: Հեռանկարների հետ աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինել. եթե զգացմունքային եք: Լավատեսական ծրագրերի վրա կարող է անցյալի ստվերն ընկնել:

Երկվորյակ (22.05-22.06)

Անիմաստ է շարունակել բանավիճել, եթե ընդդիմախոսի փաստարկներն անհերքելի են: Այսօր, հավանաբար, ստիպված կլինեք խոստովանել Ձեր սխալները, և որքան արագ դա անեք, այդքան շուտ այն կմոռացվի:

Խեցգետին (23.06-23.07)

Անծանոթի հետ զրույցի բռնվելուց առաջ փորձեք որոշակի տեղեկություններ հավաքել նրա մասին: Հնարավոր է դա Ձեզ որոշակի անախորժություններից ապահովագրի:

Առյուծ (24.07-24.08)

Այսօր առյուծների հետաքրքրությունը կմեծանա գաղտնիքների և հանելուկների նկատմամբ: Ոմանց մոտ պատճառ կառաջանա մեկուսանալու: Բացառված չէ ընդհանուր թուլության և կասկածամտության առաջացման հավանականությունը: Խորհուրդ է տրվում բացառել ծանրաբեռնվածությունները, ռիսկերը և չարաշահումները:

Կույս ( 25.08-23.09)

Աշխատեք այսօր իրականացնել Ձեր բազմաթիվ գաղափարներից մեկը: Դրանով դուք ոչ միայն կշահեք շրջապատի ակնածանքը, այլև ինքներդ Ձեզ կհարգեք:

Կշեռք ( 24.09-23.10)

Կշեռքներին խորհուրդ չի տրվում ինքնահոսի թողնել առողջության հետ կապված հարցերը: Արտաքին ակտիվություն ը այսօրվա համար ավելի լավ է չծրագրել. հանգամանքները և տրամադրվածությունը կարող են դրա համար համապատասխան չլինել:

Կարիճ (24.10-22.11)

Այսօր չարժե մեծ ուժ ծախսել այն բանի վրա, որպեսզի գրավեք շրջապատի ուշադրությունը: Բացառված չէ նշանակալի իրադարձությունն անձնական կյանքում. կարող եք լսել երկար սպասված բառեր կամ ինքներդ սիրո խոստովանություն անել:

 

Աղեղնավոր ( 23.11-22.12)

Այսօր լիովին կարող եք դառնալ ինչ-որ մեկի երջանկության պատճառը: Դա կարող է լինել լավագույն պարգևը` ապրած այդ օրվա համար:

Այծեղջուր (23.12-20.01)

Այծեղջյուրների ուշադությունը կարող է գրավել հետաքրքիր նորությունը: Այսօր կենտրոնացեք զվարճանքի կազմակերպման վրա. դա Ձեր մոտ հրաշալի կստացվի:

Ջրհոս (21.01-19.02)

Այսօր կարող եք ցուցաբերել ավելորդ հետաքրքրասիրություն, որը պայմանավորված կլինի իրադարձությունների պարզունակ ընկալմամբ: Ձեր մտադրությունները կարող են լինել հրաշալի, սակայն այսօր ավելի լավ է դրանք չիրականացնել:

Ձուկ (20.02-20.03)

Ձկների համար հատուկ օր է, որը կապված է սեփական մտքերում և զգացմունքներում խորասուզվելու հետ: Ճիշտ անհատական մոտեցման դեպքում կարող եք ազատվել վնասակար սովորություններից: Արտաքին շփումներն ավելի լավ է հասցնել նվազագույնի: Տեղին են միայնակ մտորումները: