Համեմունքների մի շարք օգտակար հատկությունները

Համեմունքները միան ուտեստներին համ հաղորդելու նպատակ չեն հետապնդում: Դրանց հատկապես կծու տեսակները՝ չիլի պղպեղը, հալապենյոն և կայնեյան (կարմիր պատիճապղպեղ) մի շարք առողջարար հատկություններ ունեն.
Հավելյալ քաշի կորուստ. Կծու համեմունքների հրահրմամբ ի հայտ եկող սուր զգացման պատասխանատուն դրանց բաղադրության մեջ առկա միացություններից մեկը՝ կապսաիցինն է: Հետազոտությամբ ապացուցվել է, որ վերջինս նյութափոխանակության արագությանը 8 տոկոսի չափով աճ հաղորդելու և, բնականաբար, նույնքանով էլ ավել կալորիաներ վառելու հատկություն է դրսևորում: Բացի այդ, կծու համեմունքներ օգտագործող մարդիկ առավել քիչ ծավալի սնունդով են բավարարվում, ինչն էլ կարող է նվազ քանակով կալորիաների սպառում ենթադրել: Մասնավորապես, կանադացի գիտնականները պարզել են, որ կծու սոուսով նախուտեստներին նախապատվություն տվող մարդիկ, մյուսների համեմատ, ընդհանուր առմամբ, 200 կալորիայով նվազ էներգետիկական արժեք ունեցող սնունդ են ընդունում:
Առողջ սիրտ. Կծու համեմունքները նաև սրտի աշխատանքի բարելավման են հանգեցնում: Լեզվի վրա վառող ազդեցությամբ հայտնի նույն այդ կապսաիցինը կարող է օրգանիզմում առկա «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցման հանգեցնել:
Քաղցկեղի կանխարգելում. Հետազոտությամբ պարզվել է, որ որոշ կծու համեմունքներ քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ միջոց են հանդիսանում: Մասնվարորապես, կապսաիցինը շագանակագեղձի քաղցկեղի աճի տեմպերը նվազեցնելու հատկությամբ է աչքի ընկնում: Իսկ Հնդկաստանից ներմուծվող քրքումի բաղադրության մեջ առկա՝ քուրքումին անվամբ հայտնի հակաօքսիդանտը կարող է ընդհանրապես քաղցկեղի առաջացումը կանխարգելել:
Արյան ճնշման կարգավորում. Մի շարք հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ կապսաիցինը արյան շրջանառության մեջ առկա ազոտական օքսիդի բաղադրությանը աճ հաղորդելու, արդյունքում էլ՝ օրգանիզմը բորբոքումներից պաշտպանելու և արյան ճնշումը կարգավորելու հատկությամբ է աչքի ընկնում: Արյան ճնշման կարգավորման տեսանկյունից ամենաարագն ու արդյունավետը կարմիր պատիճապղպեղն է գործում:

Նյութը՝ Արմինե Եփրիկյանի/Citylife.am/