Խոյ ( 21.03-20.04)
Այսօր կարող եք հանդես գալ մեծ գայթակղողի դերում: Եվ, ըստ էության, կարևուր չէ, թե Ձեր հետաքրքրության առարկան ինչը կլինի` Դուք կհասնեք դրան:
Ցուլ (21.04-21.05)
Սպասվող փոփոխությունները Ձեզ կշրջանցեն կամ Ձեզ համար բարենպաստ կլինեն: Մի ընդդիմացեք դրանց:
Երկվորյակ (22.05-22.06)
Դադար տվեք, հանգստացեք, սուրճ խմեք հաճելի ընկերների հետ: Մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերը լարված կլինեն, այնպես որ` պատրաստ եղեք:
Խեցգետին (23.06-23.07)
Այսօր Դուք տխրությամբ կբացահայտեք, որ ամեն ինչ իր ժամանակն ունի: Ինչ արած, փորձեք հաճույք ստանալ նաև աշխատանքից:
Առյուծ (24.07-24.08)
Հասարակությունը դեռ պատրաստ չէ նրան, ինչը Դուք պատրաստվում եք հրամցնել: Գնահատելով այս կամ այն գործողության հավանական հերևանքները, ստիպված կլինեք մի փոքր ավելացնել ձգտումները և վերաիմաստավորել մտածածը:
Կույս ( 25.08-23.09)
Այսօր իմաստ ունի լսել ընկերների, ծանոթների, անգամ`կողմնակի մարդկանց կարծիքը: Սակայն աշխատեք, որ նրանց ձայները չխլացնեն Ձեր սեփական մտքերը:
Կշեռք ( 24.09-23.10)
Ձեր մտքի թռիչքը մի փոքր առաջ կընկնի Ձեր օրգանիզմի հնարավորություններից: Վտանգ կա, որ Դուք գերլարվածություն կունենաք:
Կարիճ (24.10-22.11)
Այսօր ազատ մի թողեք Ձեր երևակայությանը, հակառակ դեպքում դա կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա: Շատ օգտակար կլինի ուրախ, բայց իրատես մարդու ընկերակցությունը:
Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այսօր Ձեր շուրջբոլորը մի փոքր ամպամած կլինի: Չունենալով կատարվող իրադարձությունների մասին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն, չարժե ռիսկի դիմել և ակտիվ գործողությունների գնալ:
Այծեղջուր (23.12-20.01)
Այսօր ոչինչ մի ասեք, եթե մի բանում լիովին համոզված չեք: Ոչ մի դեպքում գրազ չգաք:
Ջրհոս (21.01-19.02)
Դուք ամեն ինչի պատրաստ եք, միայն թե չզբաղվեք սեփական գործերով: Օգնեք ինչ-որ մեկին լուծելու իր խնդիրները և հնարավոր է, վաղը նա կօգնի Ձեզ:
Ձուկ (20.02-20.03)
Օրն ընդգծում է ձեր խոցելիությունը և հուշում է, որ որոշ հարցեր դեռ հեռու են վերջնական լուծումից:Անցանկալի են հապշտապ փոփոխությունները կենցաղում: