Ֆերնանդո Տորեսը խաղի ժամանակ ստացել է գլխի վնասվածք

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի ժամանակ հարձակվող Ֆերնանդո Տորեսը Դեպորտիվոյի խաղի ընթացքում վնասվածք է ստացել:
Խաղի ժամանակ 32-ամյա ֆուտբոլիստը Դեպորտիվոյի խաղի ընթացքում Բերգանտինոսի հետ բախումից ընկնում է խոտածածկի վրա:  Մոտենում են բժիշկները օգնություն են ցուցաբերում, այնուհետև նրան տեղափոխում են հիվանդանոց: Այնտեղ կանցկացնի մեկ օր, հետո դուրս կգրեն:
Ֆերնանդո Տորեսը իր թվիտերի էջում գրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է և շնորհակալ է հոգատարության և աջակցության համար: Հուսով է՝ այս ամենը շուտ կանցնի ու կվերադառնա իր խաղերին:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/