
Մադրիդի Ռեալը սեփական հարկի տակ 25-րդ տուրում 3:3 հաշվով ավարտեց Լաս Պալմասի հետ հանդիպումը:8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց՝ Իսկոն, իսկ 2 րոպե անց Տանաուսուն հավասարեցրել է այն:Երկրորդ խաղակեսի հենց սկզբում արքայական ակումբը 10 ֆուտբոլիստներով խաղը շարունակեց և կարմիր քարտ ստացավ Գարեթ Բեյլը:Ռամոսը 56-րդ րոպեին տուգանային հրապարակում ձեռքով փակեց գնդակը, իսկ Ֆերնանդեսը նշանակեց 11 մետրանոց: Հարվածեց դարպասին ՝ Վիերան, բայց Նավասը չկարողացավ կանխել հարվածը:86-րդ րոպեին Կրիստիանու Ռոնալդուն 11 մետրանոց գրավեց հյուրերի դարպասը:90-րդ րոպեին Կրիստիանու Ռոնալդուն անկյունայինի փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով ձևակերպեց դուբլ:Խաղը ավարտվեց ոչ-ոքի: Արքայական ակումբը վաստակեց 56 միավոր:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/