Մի քանի խորհուրդ` ցրտահարությունից խուսափելու համար

Չնայած նրան, որ արդեն գարուն է, այնուամենայնիվ, ցրտերը դեռ շարունակվում են, իսկ ցուրտ օրերին անխուսափելի են ցրտահարություները: Բժիշկները զգուշացնում են, որ ցրտահարվել կարելի է նույնիսկ +7C ջերմաստիճանի պարագայում: Ստորև ներկայացված են մի քանի խորհուրդ` ցրտահարությունից խուսափելու համար.
1. Եթե ամբողջ օրը փողոցում եք անցկացնելու՝ ամեն 30-60 րոպեն մեկ մտեք տաք փակ տարածություն: Լավ կլինի, եթե Ձեր հետ ունենաք թերմոս` թեյով, սուրճով կամ ապուրով:
2. Ալկոհոլ մի օգտագործեք. այն արագացնում է ջերմության կորուստը և թուլացնում իրավիճակի հանդեպ հսկողությունը: Նիկոտինը նույնպես նպաստում է ցրտահարմանը` անոթի պատերին բացասական ազդեցության:
3. Ցրտին մետաղի ու բենզինի մի հպվեք. ցրտահարության վտանգը մեծ է:
4. Շարժեք ձեռքերն ու ոտքերի մատները՝ սառող վերջույթներում արյունամատակարարումը լավացնելու համար:
5. Ցրտին սոված դուրս մի եկեք: Եթե սառել եք, ինչ-որ բան կերեք: Եվ հիշեք, որ չի կարելի դիպչել ցրտահարված հատվածներին: Վնասված հյուսվածքներին հարկավոր է ջերմամեկուսիչ վիրակապեր դնել (բամբակ-մառլեայե, բրդե) և տաք ըմպելիքներ ըմպել:
Վնասված մաշկը տաք ջրով կամ ջեռուցող սարքերի մոտ տաքացնելը խստիվ արգելվում է:

Նյութը՝ Լուիս Մարիայի/Citylife.am/