Խոյ.
Օրը բարեհաջող սկիզբ կունենա, և հենց առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել: Չնայած բավականին մեծ ծանրաբեռնվածությանը՝ ձեզ կհաջողվի հարթել բոլոր խնդիրները: Հնարավորություն կունենաք լուծել որոշ հին հարցեր: Նշանի շատ ներկայացուցիչներ կօգնեն անելանելի իրավիճակում հայտնած հարազատներին:
Ցուլ.
Այսօր Ձեր ամենակարևոր և պետքական հատկանիշը կլինի հավաքվածությունը: Զգացմունքային դաշտը կայուն է: Օրվա ամբողջ ընթացքում կպահպանեք լավատեսություն և բարձր տրամադրություն: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միայն օգտակար կլինի: Հաճույքով կփորձեք ձեր ուժերը նոր սպորտաձևերում: Եթե ձեր հեղինակության համար մտահոգված եք, ապա կարող եք մասնակցել բարեգործական միջոցառումների, համոզված եղեք՝ դուք աննկատ չեք մնա:
Երկվորյակ.
Հրաշալի օր է գործնական նաև անձնական հարաբերությունները կարգավորելու համար: Շփումներում փոխըմբռնման կհասնեք: Ուղեվորությունները լավ կդասավորվեն: Քաղաքից դուրս հանգիստը անմոռանալի տպավորություն կթողնի:
Խեցգետին.
Ուրախանալու ժամանակն է: Օրն անցկացրեք բարի մարդկանց շրջապատում: Լուրջ գործերն ավելի լավ է հետաձգեք վաղվան: Այսօր բավական օգտակար կլինի սպորտով զբաղվելը, ըդ որում` շատ կարևոր կլինի ձեր ուժերը մի ինչ-որ նոր մարզաձևում փորձելը: Արդյունավետ կանցնեն վերականգնողական և կոսմետիկ արարողությունները:
Առյուծ.
Թեև օրը որևէ նշանակալի իրադարձությամբ չի առանձնանում, միևնույն է, այն լիովին ձեր սրտով է: Մինչ ուշ երեկո հրաշալի տրամադրություն կունենաք: Անգամ մանրուքները ձեզ ուրախություն կպարգևեն: Կզգաք սիրելիի ուշադրությունն ու հոգատարությունը և նույն կերպ կպատասխանեք նրան: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու, լավ ժամանակ անցկացնելու համար: Նրանք այսօր ցանկացած հարցում ձեր կողմից են:
Կույս.
Այսօր որքան ավելի շուտ ձեռնամուխ լինեք գործերի, այնքան ավելի մեծ հաջողությունների կհասնեք: Հարազատների հետ հարաբերությունները ներդաշնակ են: Մեծ աջակցություն կզգաք նրա կողմից, ում ամենաշատն եք սիրում, ինչը ձեզ շատ կոգևորի: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:
Կշեռք.
Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ առումով, հնարավոր են լուրջ հաջողություններ գրեթե ամեն տեսալի գործերում նաև այնպիսիներում, որոնք առաջին հայացքից բավական բարդ ու անլուծելի են թվում: Այսօր կարելի է գործարքներ կքնել, ստորագրել համաձայնագրեր` երկարատև համագործակցության վերաբերյալ:
Կարիճ.
Եթե կա ինչ-որ մեկը, ով գիտե, թե ինչ է Ձեզ իրականում հարկավոր, ապա դա Դուք եք: Օրը առավել հարմար է պասիվ հանգստի, չհոգնեցուցիչ տնային գործերի, հաճելի ու հետաքրքիր մարդկանց հետ շփվելու համար:
Աղեղնավոր.
Այս օրը խոստանում է խելահեղ լինել: Ձեզ վրա կթափվի նոր գործերի մի մեծ զանգված, այն դեպքում, երբ հները կպահանջեն շտապ լուծումներ: Անձնական հարաբերությունների ոլորտում նույնպես գերշիխում է դրական միտումների ազդեցությունը: Կարելի է և անհրաժեշտ է նախաձեռնություն ցուցաբերել` համոզված եղեք, որ աջակցություն կստանաք:
Այծեղջուր .
Այսօր աշխատեք առավել հոգատար լինել ինքներդ Ձեր նկատմամբ: Ոչ ոք չի հոգա Ձեր առողջության մասին, իսկ նրա հանդեպ անուշադիր վերաբերմունքը կարող է թանկ նստել:
Ջրհոս.
Բարենպաստ օր է , որը ձեզ խոստանում է հատուկ հաջողություններ ձեր պատվախնդիր պլաններն իրականացնելիս: Դուք շանս ունեք բարձրանալ կարիերայի աստիճաններով, համոզել ձեր ղեկավարությանն այն բանում, որ դուք արժանի եք ավելի բարձր պաշտոնների:
Ձկներ.
Թող մանրուքները ձեզ չանհանգստացնեն` օրն ընդհանուր առմամբ բարենպաստ է, և եթե անգամ ինչ-որ բան այնպես չի ընթանում, պետք չէ դրանից մտահոգությունների մեջ ընկնել: Չի բացառված որ այսօր մտածեք կյանքում էական փոփոխությունների մասին, օրինակ` սկսեք փնտրել նոր աշխատանք, կամ էլ` պլաններ մշակեք անձնական նորությունների ունենալու ուղղությամբ: