Թալանել են Լաս Վեգասում Ֆլոյդ Մեյվեզերի տունը

Լաս Վեգասում թլանել են պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի տունը, ինչպես հայտնել է Los Angeles Times-ը։ Բռնցքամարտիկը կողոպուտի ժամանակ եղել է Լոս Անջելեսում, որտեղ նշել է ծննդյան 40-րդ տարեդարձը։ Կողոպտիչները գողացել են տանից  150 հազար դոլարի թանկարժեք իրեր։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն անցկացնել այդ միջադեպի առթիվ։

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/