Այսօր՝ մարտի 3 ին, մաեստրո Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է

Արթուր Մեսչյանը ծնվել է 1949 թ, փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում նաև՝ իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։
Դեռևս դպրոցում ուսանելու տարիներին՝ 1965 թ., գրվում են «Ո՞ւր էիր Աստված», «Կտակը» և «Ծերունի» երգերը։ Առաջին անգամ «Ո՞ւր էիր Աստված» երգը հանդիսատեսի համար կատարվում է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, որտեղ և սովորում էր Ա. Մեսչյանը։ 1966 թ. ընդունվում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետ։ Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է խաղում մտերմությունը հայտնի պատմաբան, ազգագրագետ Հովսեփ Օրբելու աշակերտ Սեդրակ Բարխուդարյանի հետ։
Citylife.am-ը շնորհավորում է նրան և մաղթում քաջառողջություն:

Նյութը՝ Նազիկ Գալստյանի/Citylife.am/