Ձմեռային դադարից հետո Ալաշկերտ թիմը հունվարի 8-ից սկսել է մարզումները, մարզիչ՝ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ: Ակումբը պայմանագրերը խզել է կիսապաշտպաններ՝ Արամ Հովսեփյանի, Արսեն Բալաբեկյանի, Կարեն Մուրադյանի և հարձակվող Նորայր Գյոզալյանի հետ, իսկ թիմը համալրվել է հարձակվող՝ Գևորգ Նռանյանը և կիսապաշտպան Մհեր Սահակյանի հետ:
Երևանյան հավաքն Արամ Ոսկանյանի սաներն անցկացնում էին Միկա մարզահամալիրի արհեստական խաղադաշտում և շարունակել են մինչև հունվարի 30-ը: Ստուգողական հանդիպումներ է անցկացրել Գանձասար-Կապանի հետ: Թիմերը մեկական գոլ փոխանակեցին, իսկ Ալաշկերտում գոլային հեղինակ դարձավ ՝ Նարեկ Բեգլարյանը: Ալաշկերտը նախապատրաստական փուլում բավականին ակտիվ էր:
Ալաշկերտը երևանյան հավաքը ավարտեց հունվարի 30-ին, և հենց հաջորդ օրը 24 ֆուտբոլիստով ուղևորվեցին Անթալիա տարվա առաջին արտասահմանյան հավաքն անցկացնելու համար:
Անթալիայում 5 ստուգողական հանդիպում անցկացրեց Ալաշկերտ ակումբը: Առաջին խաղում Արամ Ոսկանյանի սաները մրցեցին Ռուսաստանի 1-ին դիվիզիոնը ներկայացնող Տոսնո թիմի հետ և 0:2 հաշվով պարտություն կրեցին: Նախքան երկրորդ ստուգողական խաղն անցկացնելը՝ «Ալաշկերտին» միացավ բրազիլացի հարձակվող՝ Վալդիր դա Սիլվա Ֆիլյոն:
Ալաշկերտ ակումբը փետրվարի 6-ին անցկացրեց իր երկրորդ ստուգողական խաղը Նապրեդակի հետ: Խաղը ավարտվեց 1:1 հաշվով, իսկ Ալաշկերտի կազմում միակ գոլը հեղինակ է դարձել՝ Արտակ Եդիգարյանը:
Այնուհետև տեղի ունեցավ Ալաշկերտ ակումբի երրորդ ստուգողական խաղը, որտեղ թիմը 0:1 հաշվով պարտություն կրեց Իրտիշի թիմի հետ խաղալով:
Ալաշկերտի տպավորիչ խաղը տեղի է ունեցել Ուզբեկստանի հավաքականի հետ և 2:0 հաշվով հաղթանակով ավարտեցին խաղը: Երևանյան թիմի կազմում գոլեր հեղինակեցին պաշտպան Դմիտրի Խովբոշան և սերբ կիսապաշտպան՝ Ուրոշ Նենադովիչը:
Փետրվարի 12-ին ուսումնամարզական հավաքի վերջին՝ 5-րդ խաղն անցկացրեց Ալաշկերտը: Երևանյան թիմը 0:3 հաշվով պարտություն Ակժայիկ թիմից հետ խաղալով:
1.5 տարվա պայմանագիր կնքեցին Ալաշկերտ ակումբի հետ, սերբ կիսապաշտպան՝ Ուրոշ Նենադովիչի և Դանիել Ստյակովիչի հետ:
Երևանյան ակումբն իր երկրորդ արտասահմանյան հավաքը անցկացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Փետրվարի 16-ին թիմն ուղևորվել է ԱՄՆ, որտեղ 3 ստուգողական հանդիպում է ունեցել և այնտեղ հաղթանակներ չի գրանցել թիմը:
Ալաշկերտը պայմանագիր ստորագրեց Տոբագոն ներկայացնող 28-ամյա հարձակվող Լեստեր Ստեֆան Պելտիերի հետ:
Փետրվարի 27-ին Ալաշկերտը ակումբը վերադարձավ Հայաստան և մեկ օր հանգստանալուց հետո վերսկսեց իր մարզումները:
Մարտի 4-ին Ալաշկերտ ակումբը առաջին հանդիումը գարնանային կանի Բանանց ակումբի հետ:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/