Ձեր այսօրվա աստղագուշակը. 02.03

Խոյ ( 21.03-20.04)
Խոյերին խորհուրդ է տրվում ավելի մեծ ուշադրություն դարձնել մանրուքներին, որքան էլ, որ մեծ գործերը ժամանակ պահանջեն: Առավել արդյունավետ կլինի վերջերս սկսած գործն ավարտելը:

Ցուլ (21.04-21.05)
Այսօր պետք է ծայրահեզ զգուշավոր լինել: Ֆինանսական կարևոր հարցերը փորձեք հետաձգել: Այսօր տնօրինեք միայն փոքր գումարներ, որոնք ձեր բյուջեի համար էական նշանակություն չունեն: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ, փոխզիջումների կգնաք միայն օրվա վերջում:

Երկվորյակ (22.05-22.06)
Հրաշալի օր է գնումների համար: Ձեզ կհաջողվի որոշակի խայտաբղետություն մտցնել միապաղաղ ընթացող կյանքում: Հաջող պահ է հավելյալ տվյալներ հավաքագրելու, գաղտնի հանդիպումների և փակ դռների հետևում խորհրդակցությունների համար:

Խեցգետին (23.06-23.07) Այսօր անգամ հանպատրաստից կատարած Ձեր գործողությունները կարող են թվալ վաղուց մտածված ծրագրի խորամանկ քայլ: Ձեզ կարող են կասկածել խառնակչության մեջ:

Առյուծ (24.07-24.08)
Այսօր գերադասելի է, որ այցելեք ուրախ մի տեղ: Ինքնազգացողությունից չեք դժգոհի, աողջական խնդիրների առաջացման վտանգ, թերևս, չկա: Ովքեր հիվանդ են, կսկսեն ապաքինվել: Հրաշալի օր է լավ մարզավիճակը վերականգնելու, ինչպես նաև, հոգեկան հավասարակշռություն ձեռք բերելու համար:

Կույս ( 25.08-23.09)
Հրաշալի օր է շփումների, նաև անձնական և գործնական հարաբերությունների կարգավորման համար: Միակ բանը, որ չարժե անել, դա վերադարձն է այն մարդու մոտ, ումից երբևէ հիասթափվել ու հեռացել եք: Որքան էլ գայթակղությունը մեծ լինի, պետք չէ նման հարաբերություններին երկրոդ հնարավորությունը տալ:

Կշեռք ( 24.09-23.10)
Լսեք ձեր ներքին ձայնին, այն այսօր կօգնի ձեզ թե՛ անձնական և թե՛ գործնական հարցերում: Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր անմոռանալի տպավորություն կթողնեն ձեզ վրա:

Կարիճ (24.10-22.11)
Բարեհաջող օր է, մտերիմների հետ շփվելու, ձեզ համար կարևոր հարցերը քննարկելու, ինչպես նաև հարազատների ընկերակցությամբ հանգստանալու, լիցքաթափվելու համար: Օրը նպատակահարմար է ուղևորությունների համար, այդ թվում՝ չծրագրած: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ամենուր:

Աղեղնավոր ( 23.11-22.12)
Այս օրն արժե անցկացնել ընկերական շրջապատում, թե չէ՝ նրանք կամաց-կամաց սկսել են մոռանալ Ձեր դեմքը: Ընդհանրապես, աշխատեք վերականգնել մի շարք հին ծանոթություններ՝ դրանք շուտով Ձեզ կարող են պետք գալ:

Այծեղջուր (23.12-20.01)
Մի շտապեք փոփոխություններ կատարել, փորձեք գնահատել այն ամենն, ինչ ունեք և ինչը թանկ է ձեզ համար: Խուսափեք չնախատեսված ծախսերից: Այսօր լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոգնեցուցիչ մարզումները ցանկալի չեն: Փորձեք, թեկուզ ժամանակավոր, հրաժարվել վնասակար մթերքներից:

Ջրհոս (21.01-19.02)
Հակասություններով լի օր է, բայց պարտադիր չէ, որպեսզի շրջապատողներն իմանան, թե որքանով եք դուք ինքնավստահ: Կարող եք նոր գործեր սկսել, սակայն, ամենայն լրջությամբ վերաբերվեք դրանց: Շտապողականությունը ձեր օգտին չէ:

Ձուկ (20.02-20.03)
Այսօր հնարավոր են հետաքրքիր նորություններ: Լավ կլինի այցելել մտերիմ ազգականներին կամ հարևաններին: Կարող եք նաև գնումներ կատարել և զբոսնել: