Կնոջ արտաքինում ի՞նչն է ամենաշատը նյարդայնացնում տղամարդկանց

Մի շարք հարցումները պարզել են, որ ամենաշատը տղամարդկանց համբերությունից հանում են.

  • Փնթի դիմահարդարումը կամ դրա չարաշահումը,
  • ծխելն ու ծխախոտի հոտը,
  • ալկոհոլի օգտագործումը,
  • օծանելիքի սուր հոտը,
  • դեմքին ու ձեռքերին մազերի առկայությունը,
  •  հաստացած մարմինն ու ցելյուլիտը
  • իր մասին մեծ կարծիքը, պաթոսը, այնպիսի վարքագիծը, կարծես բոլորն իրեն պարտական են (հատկապես տղամարդիկ ու մտերիմները),
  • համեստության բացակայությունը,
  • անպարկեշտությունը,
  • մեծամտությունը, անխնամ մաշկը, մազերն ու եղունգները,
  • եղունգների կարմիր լաքը, խամրած ու տանջված հայացքը,
  • պիրսինգը, դաջվածքը (հատկապես խոշոր ու միագույն), այդ թվում` ունքերի ու շուրթերի դաջվածքը,
  • չափից դուրս նիհարությունը, սպորտդահլիճ հաճախումների փոխարեն` սննդակարգը, ցածր կրունկները,
  • «թունոտ-վարդագույն» գլամուրը,
  • կիպ հագուստը կամ էլ մինին` գեր կառուցվածքին,
  • ընդգծված ու պարապած մկանունքը,
  • «արհեստական գեղեցկությունը»,
  • փորը, մեծ խալերը, -«տատիկի երջանկություն» ոճի սպիտակեղենը,
  • հանած ու նկարած հոնքերը,
  • արտաքինի հանդեպ մտահոգությունը,
  • անդաստիարակությունն ու խանդոտությունը
  • մշտապես մաստակ ծամելը

    Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/