
Citylife.am- ը Ձեզ է ներկայացնում ժեստերի հոգեբանական քարտեզը, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալու դիմացինին։
1. Խնձորակի շարժումներ – անհանգստություն, սուտ
2. Ձեռքերն իրանի առջևում են, հպումներ պայուսակին, զարդերին, օձիքին և այլն – անվստահություն
3. Մի ձեռքը բռնել է մյուս ձեռքին՝ հատելով իրանը – անվստահություն
4. Ձեռքերն ու ափերը բաց են – բացվածություն, անկեղծություն
5. Ձեռքերը խաչված են կրծքին – պատսպարվածություն ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից, որը չի խոստովանվում, ինչպես նաև ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի նկատմամբ բացասական վերաբերմունքի արտահայտում 6. Ձեռքերը խաչված են, բայց մի ձեռքը բռնված է մյուսով – անվստահություն
7. Ձեռքերը բռնել են պայուսակը, բաժակը կամ էլ ինչ-որ այլ իր՝ ասես պատնեշ – անվստահություն
8. Կծկվածություն – պաշտպանվելու ցանկություն
9. Հաճախակի թարթում – տագնապի զգացում
10. Խորը շունչ քաշել – համաձայնություն, թուլացում
11. Ծնոտի շոշափում – որոշման մասին մտորում, գնահատում
12. Անկեղծ ժպիտ – ողջունում, մտերմանալու ձգտում, համաձայնություն
13. Աչքերի շփում – ամոթխածություն, հոգնածություն
14. Հանգած հայացք – ձանձրույթ, մտորում
15. Հպումներ դեմքին՝ ներառյալ բերանը, պարանոցը, աչքերն ու ականջները – լարվածություն կամ իրականությունը թաքցնելու ձգտում
16. Մատը կամ էլ ինչ-որ իր բերանում – գնահատում, հաստատման ակնկալում
17. Ոտնաթաթերի ուղղվածություն – ուշադրության սևեռվածության ուղղություն
18. Տեղում դոփել – ձանձրույթ
19. Արտաքին տեսքի «կարգավորում» (սանրվածքի ուղղում, շրթներկի ավելացում և այլն) – զրուցակցի նկատմամբ հետաքրքրվածության դրսևորում
20. Ափով «կտրող» շարժում – ագրեսիվություն
21. Մի ձեռքը մեջքի հետևում է, իսկ մյուս ձեռքով բռնված է դրա արմունկը – ամբողջական վստահություն կամ էլ ընդհակառակը՝ ֆրուստրացիա
22. Ձեռքը դրված է գլխին – հետաքրքրված գնահատում
23. Ծոծրակի շփում – վտանգի կանխազգացողություն, զայրույթ
24. Արմունկները սեղանին են, ծնոտով հենված է բաց ափերի մեջ – կանացի հնարք, որի նպատակն է ավելի գրավիչ տեսք ստանալ ու/կամ տղամարդու ուշադրությունը գրավել
25. Ձեռքերը մեջքի հետևում – վստահություն, իշխող կեցվածք
26. Ձեռքերը գրպաններում – վստահ երևալու ձգտում, «համոզեք ինձ» կեցվածք, օտարման նախանշան
27. Բացված արմունկներ, ձեռքերը ծնկներին են – տարածության օգտագործում՝ սեփական գերակայությունն ընդգծելու համար
28. Ձեռքերը բացված են՝ ափերը դեպի վեր – ենթարկում
29. Ափերի շփում – հաջողության ակնկալիք 30. Ձեռքերն իրար են բռնել – վստահություն, ինքնավստահություն, հանգստություն
31. Հենվել ձեռքերի վրա – սեփական իշխանության ընդգծում՝ տարածությունն օգտագործելու հաշվին
32. Ձեռքսեղմման ժամանակ բռնել դիմացինի արմունկը – մտերիմ ընկերությունն ընդգծելու ցանկություն
33. Ձեռքի մեկնում՝ ափը դեպի ներքև – ճնշում գործադրելու ձգտում
34. Ձեռքի մեկնում՝ ափը դեպի վերև – ենթակայության ընդգծում
35. Ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքը դիմացինի ուսին է – մտերմիկությունն ընդգծելու փորձ
36. Ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքը դիմացինի ափը վերևից է սեղմում – գերակայությունն ընդգծելու ցանկություն
37. Ձեռքսեղմման ժամանակ ափերն ուղղահայաց դիրքում են ու հավասար ուժով են սեղմում – հավասարության ընդունում, հարգանքի արտահայտում38. Ձեռքսեղմման ժամանակ մյուս ձեռքը բռնել է դիմացինի նախաբազուկը – հանդիպումից առաջացած ուրախության արտահայտում, որը հանդուրժելի է մտերմիկ հարաբերությունների պարագայում։
39. Դեմքի առջև արվող ակտիվ ժեստիկուլյացիա – բացասական վերաբերմունք, սուտ և նյարդային վիճակ
40. Արագ շնչառություն – վախ, տագնապ
41. Մարմնով առաջ է եկած – հետաքրքրվածություն, համաձայնություն
42. Խաչված ոտքեր – պարփակվածություն, ենթարկվելու ու պաշտպանվածության դիրք, իսկ կանանց մոտ՝ հարմարավետ զգալու նշան
43. Ոտքը ոտքին է գցած այնպես, որ ոտնաթաթը ծնկի վրա է – վստահություն, գերակայություն, մրցակցության դիրք
44. Ոտնաթաթերը տարբեր ուղղությամբ են նայում – բացվածություն ու գերակայություն
45. Ոտքերն իրարից հեռու են կանգնած վիճակում – տարածության օգտագործում՝ գերակայությունն ընդգծելու համար
46. Շրթունքները կծել – տագնապ, արտահայվել չցանկանալու նշան
47. Շրթունքները լիզել – տագնապ, ուշադրության գրավում 48. Ժամացույցին նայել – ձանձրույթ, հեռանալու ցանկություն, անտարբերություն 49. Ոչ դիտավորյալ նմանակում – հոգեբանական ռապորտի (փոխըմբռնման) առկայություն
50. Բերանն ափով փակել – ցանկություն հարցնելու՝ արդյո՞ք իրեն չեն խաբում, ավելորդ բան չխոսելու ցանկություն
51. Դեպի հետ շարժում – տագնապ, անհամաձայնություն
52. Դեպի առաջ շարժում – հետաքրքրություն
53. Ափը ծալված է, ցուցամատն ուղղված է դեպի առաջ – համաձայնության ու գերակայության հասնելու ձգտում
54. Ափերը դեպի ներքև են շրջված – իշխանության ցուցադրություն
55. Ափերը դեպի վեր են շրջված – համաձայնություն, լսելու պատրաստակամություն
56. Արագ ու կտրուկ շունչ քաշել – շոկ, զարմանք
57. Դեմ-դիմաց նստել – մրցակցություն, պաշտպանական դիրք
58. Իրար կողք նստել՝ աթոռները քիչ դեպի իրար շրջվելով – համագործակցության դիրք59. Միայն շրթունքներով ժպտալ – ենթակայություն, անկեղծության բացակայություն
60. Քմծիծաղ – մեծամտություն, անկեղծության բացակայություն
61. Ազատ և արագ խոսք – կրքոտություն
62. Խոսքի անսպասելի հապավում – սուտ
63. Սեղմված ատամներ – զայրույթ, ֆրուստրացիա
64. Բութ մատները պահել գրպանում – գերակայության, իշխանության, առաջնորդության նշան
65. Զրուցակցին մեջքով շրջվել – խոսակցությունն ավարտելու ցանկություն:
Նյութը՝ Արմինե Եփրիկյանի/Citylife.am/