Բարսելոնան իր սեփական հարկի տակ 25-րդ տուրում 6:1 հաշվով հաղթեց Սպորտինգին:Լեոնել Մեսսին 9-րդ րոպեին բացեց հաշիվը: 2 րոպե անց Սուարեսի հարվածից հետո գնդակը սեփական դարպասն է ուղարկել Ռոդրիգեսը:21-րդ րոպեին հյուրերը կրճատեցին:
Լուիս Սուարեսը 27-րդ րոպեին հարվածեց Կուելյարի դարպասը և դարձավ գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսի ժամանակ հենց սկզբում Պակո Ալկասերը խփեց 4-րդ գոլը: 65-րդ րոպեին Նեյմարը տուգանայինից կատարած հարվածով գրավեց հակառակորդի դարպասը:Իսկ 87-րդ րոպեին Իվան Ռակիտիչը իր գեղեցիկ գոլով ձևակերպեց վերջնարդյունքը:Վիլյառեալը Օսասունային հաղթել է 4:1 հաշվով:Բարսելոնան այս խաղից հետո վաստակել է 57 միավոր:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի/Citylife.am/