Շրթներկի հարյուրամյակ

Մի առիթով անհայտ մի կին ասել է․ «․․․բարձրակրունկների էֆեկտը վատ դիետայի պես է ` ժամանակավոր, նրանք քեզ մեկ ժամից ավելի կանացի չեն դարձնի: Միակ զենքը շրթներկն է, այն էլ իր կապրիզներն ունի. ոչ մի պաղպաղակ, ոչ մի հյութ: Իսկ այ սրճարանում սպիտակ գինու բաժակին թողած շուրթերի հետքը` զենքի կիրառման ազդեցիկ մեթոդներից է»: Այո՛, շրթները կանացի գրավչության անբաժանելի մասն է։ Citylife.am-ն այսօր ձեզ է ներկայացնում շրթներկի էվոլուցիան։ 1920-ականներ 1920-ականները անգույն կինոմատոգրաֆի ժամանակաշրջանն էր, երբ բոլորը փորձում էին նմանվել կինոդերասանուհիներին, այդպիսով օգտագործում էին գրեթե սպիտակ դիմափոշի և մուգ շրթներկ։1930-ականներ Այս տասնամյակում զգալիորեն փոխվեցին կանացի գեղեցկության չափանիշները, այդ թվումնաև ՝ շրթներկի գունային գամման։ Կանայք հրաժարվեցին մուգ գույներից և սկսեցին օգտագործել վարդագույնի և կարմիրի տարբեր երանգները։ Կինոաստղ Գրետա Գարբոն իր հետ բերեց նաև շուրթերը ընդգծելու թրենդը։1940-ականներ Երկրորդ Համաշխարհայինի պատճառով կոսմետիկա արտադրող ընկերությունները չունեին բավարար ժամանակ և միջոցներ շրթներկ արտադրելու համար, ուստի ոչ բոլոր կանայք կարող էին իրնց թույլ տալ ներկել շուրթերը։

1950-ականներ Տասնամյակի սեքս խորհրդանիշ Մերլին Մոնրոն առաջ բերեց վառ փայլուն կարմիր շրթներկի թրենդը։ Այս շրջանում շրթներկն ունեցավ աննախադեպ մեծ տարածում․ ամերիկուհիներ 98 %-ն օգտագործում էր այն։
1960-ականներ Այս ժամանակաշրջանում փծվեցին շպարի մասին մարդկանց պատկերացումները։ 1960-ականների գեղեցկության էտալոն Բրիդջիտ Բորդոն առաջ բերեց վառ, ընդգծված աչքերի և նուրբ, բնական գույնի շրթներկի թրենդը:
1970-ականներ 1970-ականները ոչ միայն Հիպպիի այլև Դիսկո մշակույթի ժամանակշրջանն էր։ Կանայք այս շրջանում սկսեցին կրկնորինակել դիսկո-դիվաներին՝ օգտագործելով փայլուն վարդագույն մանուշակագույն շրթներկ։
 
1980-ականներ Այս տասնամյակը շատ ավելի խենթ էր, քան նախորդող բոլորը։ 1980-ականների էտալոնը փոփ երգչուհի Մադոննն էր, որ միավորել էր փանկն ու 50-ականների կանացիությունը, արդյունքը՝ կարմիր շրթներկ և մեծացրած վերին շուրթի կոնտուր։ Մինչ այսօր Մադոննայի ստեղծած Russian Red շրթներկի երանգը համարցում է լավագույններից մեկը։
Վառ երանգներից հետո՝ 1990-ականներին կրկին թրենդային դարան մուգ երանգները, իսկ կանայք կրկին սկսեցին կրկնօրինակել երիտասարդ կինոդերասանուհիներին։
2000-ականներ Հոր հազարամյակի էտալոնները դարձան Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերա և Ջենիֆեր Լոպեսը, ովքեր պրոպագանդում էին բնականին մոտ շպարը։ 2000-ականներին կանայք շրթներկը փոխարինեցին անգույն փայլով։
2010-ականներ 2010-ականներին շրթներկը ամբողջովին ձերբազատվեց փայլից։ Կանյք սկսեցին օգտագործել ունիվերսալ գույներ, որոնք սազում էին բոլոր դիմագծերի և մաշկի գույների
 2015-ը կարմիր շրթներկի վերադաձն էր։
 

Նյութը՝ Լուսանե Ջալալյանի/Citylife.am/