Ձեր այսօրվա աստղագուշակը. 01.03

Խոյ

Գարնան առաջին օրը Խոյերը կցանկանան հասնել ամենին՝ թեկուզ ճգնաժամի գնով: Նույնիսկ արտաքին խթանների առկայության դեպքում առաջընթացի հիմնական շարժիչն անձնական հետաքրքրվածությունը կլինի: Ակտիվության նպատակը կլինի ֆինանսական, գործնական, մասնագիտական հետաքրքրությունների առաջխաղացումը, խոչընդոտը հաղթահարելու, մրցակիցներին գերազանցելու ցանկությունը: Կարևոր է ինքնատիրապետումը, վարպետությունը:

Ցուլ

Ցուլերին օրը դրդում է ակտիվ դիրքորոշման,եղեք ինքնավստահ: Հարկադրված ընդմիջում կարող է ուրվագծվել՝ կապված մեծ արագության հետ, որը վերցրել եք, կամ նոր առաջադրանքի, որի դժվարության աստիճանը թերագնահատել եք: Գուցե չափից դուրս եռանդուն եք ընկել նորաձևության հետևից կամ մեկին ընդօրինակել: Երկվորյակ Գարնան հետ

Երկվորյակներ

Երկվորյակների ուշադրությունը կրնկապատկվում է: Նախագծերը հարթ են ընթանում: Այն Երկվորյակները, որոնք պաշտոնական գործունեությունը համատեղում են ոչ պաշտոնականի հետ, հարգանքի տուրք են մատուցում հին դոգմաներին և նոր ստանդարտներին:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերը խորհուրդ են տալիս ավելի ակտիվ լինել: Փառասեր Խեցգետինները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի հաղթահարեն խոչընդոտները և մի շարք իրավունքներ ձեռք բերեն: Հաջող, սակայն ոչ հեշտ օր է իրենց գործի վարպետների համար: Անհարմարության կամ անվստահության գոտի կարող է դառնալ ֆինանսական ոլորտը, եկամուտները, հոնորարները:

Առյուծ

Այսօրվա մթնոլորտում Առյուծներին դժվար չի լինի լավատես մնալ և ամենուր լավ նշաններ տեսնել: Կարևոր է ժամանակին ջանքեր գործադրել այնտեղ, որտեղ կանաչ լույս է վառվում, և թուլացնել ակտիվությունն այնտեղ, որտեղ հանգամանքները բացահայտորեն արգելակում են: Ոչ կրիտիկական հարցերում կարելի է ցուցաբերել համարձակություն, հնարամտություն, ռիսկի պատրաստություն: Անցանկալի է ներքին ձայնի հուշումներն արհամարհելը:

Կույս

Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս ժամանակավորապես հետաձգել առօրյա զբաղմունքները և օրը հատկացնել հերթական հասունացած փորձին: Հաջողությանը կնպաստի ծրագրի առկայությունը, վերահսկողությունը և փորձը, որոշ դեպքերում կարող է պետք գալ ձեր կարգավիճակը: Եթե ձեզ տանջում է անորոշությունը հարաբերություններում, ֆինանսական գործերում, այլ կարևոր հարցում, ապա ռիսկի հետ կապված անսովոր առաջադրանքի լուծման գործընթացը կարևոր դեր կխաղա:

Կշեռք

Կշեռքների մոտ կարող են կասկածներ ծագել իրերի գոյություն ունեցող կարգի նպատակահարմարության վերաբերյալ: Հարցեր կարող է առաջացնել ինչպես դեպքերի արտաքին ընթացքը, այնպես էլ ձեր սեփական ընտրությունը: Բնական կլինի ձեր դիրքը, իրավունքները, իմիջը գերագնահատելու ցանկությունը: Բացառված չէ, որ իրավիճակը դրդի ձեզ ընդմիջում վերցնել հարաբերություններում, գործնական համագործակցության մեջ, հանրային ելույթներում:

Կարիճ

Կարիճներին կարող է թվալ, թե ջանքերի մի մասն անիմաստ է անցել, սակայն չարժե ամեն ինչում փնտրել ձեր անձնական մեղքը: Եթե խոսքը վերաբերում է համատեղ աշխատանքին, ընդհանուր գործողությունների արդյունքի վրա կարող է ազդել ուրիշի անփութությունը: Եթե գործընկերները և օգնականները չեն արդարացրել հույսերը, բացառված չէ, որ հենց դուք ստիպված լինեք հարվածը վերցնել ձեզ վրա և գործը փրկել խորտակումից:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար այսօր ցանկացած բացասական բան հավասարակշռված է դրականով: Ամենաշատ դրական զգացողությունները խոստանում են զբաղմունքները, որոնք ուղղակիորեն կապված չեն տան, ընտանիքի, կենցաղային առօրյայի հետ: Վերելքի աղբյուր կարող է դառնալ հրատապ գործը, հոբբին, սպորտը, ռիսկային խաղը, հնարամտությունը, նորարարությունը: Գործողությունների կարող են դրդել երեխաների հետ կապված անհանգստությունները:

Այծեղջյուր

Տանը կամ աշխատավայրում Այծեղջյուրներին սպասվում է հերթական անակնկալը: Խնդիրներ չեն լինի, եթե նախապես կանխատեսել եք իրադարձությունների զարգացման նման սցենար, մտածել եք մարտավարությունը և ապահովվել եք անհրաժեշտ ամեն ինչով: Եթե տվյալ պայմաններին ավելացնեք բացարձակ սառնասրտություն և լիակատար վստահություն ձեր ճմարտացիությանը, իրադարձությունները կկարողանաք պահել ձեր վերահսկողության ներքո:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը կարող է նախապատրաստել նոր արկած կամ իրադարձությունների անսպասելի շրջադարձ: Հնարավոր են անսովոր իրավիճակներ ճանապարհին, բիզնեսում, հետաքրքրությունների համաձայնեցման կամ բաժանման գործընթացում: Իրավիճակը պահանջում է օպերատիվություն, ձեզ կարող են պետք գալ ֆինանսական, կադրային, տեխնիկական կամ հոգեբանական պահուստներ:

Ձկներ

Ձկներն այսօր ունակ են փորձարկման: Հավանականություն կա անկանխատեսելի գործարքի, յուրօրինակ ձեռքբերման, միջոցների ռիսկային ներդրման: Երազկոտ, դանդաղկոտ Ձկները, ովքեր սևեռված են իրենց վրա, ընդհակառակը, կարող են հետաքրքիր հնարավորություն բաց թողնել: Եթե դուք կարծում եք, որ նպատակն արդարացնում է միջոցները, արժե համոզվել, թե արդյոք ձերն է այդ նպատակը, և ունեք արդյոք անհրաժեշտ ռեսուրսներ: