
Նալը շատ հին թալիսման է, որը տուն է բերում հաջողությունը և երջանկությունը, եթե այն տեղադրեն տան մեջ: Ըստ ժողովրդական սնահավատության տանը պետք է իսկական նալ պահել՝ նյութական բարիքները պահպանելու համար: Բայց ահա ինչպես և որտեղ կախել նալը գիտեն ոչ բոլորը:
Եվ ուրեմն ինչպես ճիշտ կախել նալը.
1.Ավելի լավ է կախել հինը, այլ ոչ թե նորը: Իսկականը ՝ արդեն օգտագործվածը, իր մեջ մեծ էներգիա ունի, քանի որ այն երկար տարիներ օգտագործել են ձիուն պաշտպանելու համար: Բացի այդ այն նաև ձիու սմբակի հետքն է տանը, իսկ ձին ըստ ֆեն-շուի բարենպաստ կենդանի է: Գտնում են , որ այդ իրը կարող է հաջողություն բերել և բիզնեսում, և կյանքում՝ երկարակեցություն բերելով:
2.Եթե նալը կախեք եղջյուրները վեր, ապա բարերար էներգիան կհավաքվի և կպահպանվի, դա նշանակում է որ բարիքը տանից չի պակասի, իսկ եթե կախեք հակառակ ձևով, ապա հաջողությունը տանից դուրս կգա:
3.Կա նա մի այլ յուրահատկություն նալը ճիշտ կախելու մետաղական դռան կամ դարպասի վերևում: Եթե դուռը նայում է դեպի արևելք կամ հարավ արևելք ապա պետք է նալը կախել, քանի որ այդտեղ փայտի իշխանությունն է , իսկ մետաղը այն կվնասի: Այս դեպքում ավելի լավ է կախել լուսամուտի վերևում: 4.Եթե նալը լինի սև, ապա այն ձեզ կպաշտպանի տարբեր հիվանդություններից:
Նյութը՝ Նազիկ Գալստյանի/Citylife.am/