Օգտակար խորհուրդներ հղի կանանց

1.Անպայման, առաջին իսկ օրվանից, պետք է խոսել երեխայի հետ, երգել նրա համար, հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ում համար դեռ փորիկում մայրիկները օրորոցային են երգել, IQ շատ բարձր է լինում, հայրիկը նույնպես չպետք է անմասն մնա այդ գործընթացից, նա նույնպես պետք է խոսա երեխայի հետ:

2. Աշխատեք շրջապատել Ձեզ պոզիտիվով, դրական մարդկանցով, լսեք լավ երաժշտություն, նայեք լավ ու բարի ֆիլմեր, մուլտֆիլմեր, մի նյարդայնացեք, հավատացեք, Ձեր բալիկը ամեն ինչ զգում է:

3. Եթե ուզում եք պահի տակ լացել, լացեք, ուզում եք ծիծաղեք` ծիծաղեք, դրանք Ձեր օրգանիզմի հորմոնային փոփոխություններն են: Mի ամաչեք ցույց տալ իրական էմոցիաներ:

4. Հղիության ընթացքում չօգտագործեք ոգելից խմիչք (այդ թվում՝ նաև գարեջուր)։ Ալկոհոլը անչափ վնաս է պտղի նյարդային համակարգին։ Սուրճի մեջ պարունակվող կոֆեինը կարող է նպաստել արյան ճնշման բարձրացմանը։ Այդ իսկ պատճառով կարելի է խմել օրը մեկ բաժակ ոչ թանձր սուրճ։

5. Պետք չէ օգտագործել երշիկեղեն, յուղալի թխվածքներ, շուտ փչացող ճաշատեսակներ։ Հղի կնոջ սնունդը պետք է լինի թարմ պատրաստված։ Սահմանափակեք կծու մթերքների կամ համեմունքների օգտագործումը։

6. Պարտադիր օգտակար մթերքներից են` միսը, ձուկը, կաթը, կաթնամթերքը, հացը, հացաբուլկեղենը, պանիրը, կաթնաշոռը, թթվասերը, բանջարեղենը, միրգը, հատապտուղները, քաղցրավենիքը (քիչ քանակությամբ): Մթերքը պետք է թարմ լինի: Խորհուրդ է տրվում ուտել քիչ չափերով, բայց հաճախ:

7. Հղիներին չի կարելի ձեռքերը բարձրացնել վերև, իհարկե դա չի նշանակում որ բոլորի մոտ կարող են խնդիրներ առաջանալ, սակայն զգուշությունը չի խանգարի:

8. Հղի կանանց, հատկապես վերջին ամիսներին, չի կարելի պառկել կամ անկողնուց վեր կենալ մեջքի վրա, պետք է պառկել կողքի, այնուհետև նոր մեջքի վրա, վեր կենալիս պետք է թեքվել կողքի, այնուհետև վեր կենալ:

9. Վերջին ամիսներին շատ մի պառկեք մեջքի վրա, բալիկին դա շատ անհարմար է:

10. Ապագա բալիկի իրերը գնեք ինքներդ, հավատացեք, վերջին ամիսներին դա ամենալավ զբաղմունքն է։ Եվ վերջիվերջո ամենագլխավորը՝ հպարտացեք Ձեր գեղեցկությամբ, Ձեր կարգավիճակով ու միշտ ժպացեք, վայելեք Ձեր հղիությունը:

Նյութը՝ Արմինե Եփրիկյանի/Citylife.am/