Ասում են տղամարդն ու կինը մեկ ամբողջություն են: Նրանց համատեղությամբ է պայմանավորված կյանքի հետագա զարգացումը: Այդուհանդերձ, մենք որպես անհատներ` տարբեր ենք: Թեկուզ աշխարհընկալման տեսանկյունից: Ժամանակի հետ ընտանիք կազմելն ավելի է դժվարանում: Ստիպված ենք լինում միմյանցից սովորել և սովորեցնել միմյանց : Ոմանք կարողանում են, ոմանք էլ մի քանի անգամ ընտանիք կազմելուց հետո` նախընտրում են ընտանի կենդանի պահել, որպեսզի պահպանեն առողջությունն ու նյարդերը: Իսկ ինչ անեն նրանք, ովքեր շարունակում են պայքարել խաղաղ կեցության համար: Մի քանի խորհուրդ այն կանանց, ովքեր շարունակում են ապրել սիրելի տղամարդու հետ:
1. Ամեն անգամ վիճելիս` հիշեք “ Կախարդական ջրի” հեքիաթը և այն կնոջը, որ բերանում ջուր էր պահում, երբ ամուսինը կրկին փորձում էր նրան կշտամբել: Արդյունքում` ամուսինը հոգնեց ինքնիրեն խոսելուց և հանգստացավ:
Մի՞թե սա խաղաղ կեցության օրինակ չէ: Երբեմն չցանկանալով` հենց ինքներս ենք յուղ լցնում կրակի վրա : Միշտ հիշեք` հաճախ ավելի լավ է լռել, քան խոսել:
2. Եթե չի ստացվում առաջին ձևը, ապա հնարավորություն կա հետաձգել վիճաբանությունը, քանզի զայրույթի պահին մարդը կարող է ավելորդ բառեր ասել, և Աստված մի արասցե, վեճը կարող է կարող է ավարտվել ողբերգությամբ : Հետամուտ եղեք ինքնատիրապետմանը: Չէ՞ որ սառնասիրտ քննարկումն առավել ապահով ու անվտանգ է:
3. Եթե պատկերացնում եք, թե խոսքն ինչի մասին է, մտքում ձևակերպեք վեճի թեման, գուցե այդ ժամանակ դուք հասկանաք, որ վիճելու կարիք չկա:
4. Ձևակերպելով առկա խնդրի թեման` մի հեռացեք նրանից, մի հիշեք հին մեղքերն ու վիրավորանքները, այլապես ձեզ էլ դրանից բաժին կհասնի: Եթե շարունակեք հիշել հինը, ուրեմն ինքներդ եք ցանկանում սկանդալ սարքել: Մինչդեռ վեճի իրական պատճառը միանգամայն այլ է, կամ էլ այն ընդհանրապես բացակայում է:
5. Խնդրեմ, վիճեք: Սակայն ինչու վիրավորել նրա ինքնասիրությունը. դա կնսեմացնի ձեզ: Մի՞թե դուք այդքան վստահ եք, որ լավն եք նրանից և իրավունք եք վերապահում քննադատել նրան: Դարձյալ ու դարձյալ մի շեղվեք թեմայից:
6. Վերջ տվեք շարունակ խոսելուն: Առանց այդ էլ կանանց մասին անեկդոտներն ու ասացվածքները շատ – շատ են: Օրինակ` “Շան հաչոցը կտրող”…Հետևապես շունչ քաշեք և թույլ տվեք ձեր ձեր զուգընկերն էլ խոսի, վստահ եղեք, նա դա կգնահատի:
7. Փորձեք ձեզ դնել նրա տեղը և գտնել խելամիտ փոխզիջում: Մարդը միշտ կարծում է, որ ինքն է իրավացի, իսկ իրականն ու էականն անտեսվում է: Չէ՞ որ դեռևս հնարավորություն ունեք պարզաբանելու: Դե ուրեմն` առաջ…
Նյութը՝ Քրիստինա Բոստանչյանի /Citylife.am/