
Խոյ ( 21.03-20.04) Խոստովանելն այս կամ այն չափով պետք է լինում ամենքին: Միաժամանակ, արժե ժլատություն չանեք ու գովասանքի խոսքեր ասեք Ձեր գործընկերներին, եթե անգամ նրանք այնքան էլ արժանի չեն:
Ցուլ (21.04-21.05) Այսօր Ցուլերն իրենց վատ չեն զգա հանձնարարված դերում: Օրվա թեման կարող է դառնալ յուրօրինակ ցանկությունը, քմահաճույքը: Ներքին ներդաշնակությունը կօգնի ավելի արագ ազատվել նախապաշարմունքներից և համարձակ քայլի գնալ: Հնարավոր է հաջող ստեղծագործական բացահայտում, լուսավորում, բացառված չէ ռոմանտիկ զգացմունքների ներհոսքը: Շատերին անհրաժեշտ տրամադրություն ստեղծելուն կօգնի անսովոր իմիջը:
Երկվորյակ (22.05-22.06) Օրը հարմար է ընկերական հանդիպումների, կորպորատիվ միջոցառումների մասնակցելու համար: Համատեղ գնումները կարող են ավարտվել բավականին հետաքրքիր ձեռքբերումներով:
Խեցգետին (23.06-23.07) Օրը թույլ է տալիս առաջ շարժվել կարիերային հարցերում, թարմություն մտցնել սիրային հարաբերություններում և ստեղծագործական գործընթացում:Միևնույն ժամանակ, աստղերը խորհուրդ չեն տալիս ի սկզբանե դիմել խիստ ծայրահեղական միջոցների:
Առյուծ (24.07-24.08) Առյուծներին սպասվում են հաճելի հուզումներ, հոգեկան վերելք: Չարժե առաջին տեղում դնել նյութական ասպեկտը, քանզի առաջընթացի շարժիչը կլինի ոգևորությունը: Հնարավոր են նաև դրական տեղաշարժեր սիրո մեջ, բիզնեսում: Տհաճությունները, կասկածները, հիվանդությունները կմոռացվեն, եթե զբաղվեք սիրելի գործով:
Կույս ( 25.08-23.09) Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս զբաղվել թարմ հայացք և ոչ ստանդարտ մոտեցում պահանջող անսովոր գործով: Մտադրության իրականացման մեջ կարևոր դեր կարող է խաղալ գեղագիտական բաղկացուցիչը: Հնարավոր է ֆինանսական, հարկային հարցի ոչ ստանդարտ լուծում:
Կշեռք ( 24.09-23.10) Այսօրվա իրադարձությունները Կշեռքներին բարձր դիվանագիտության կոչ են անում, խորհուրդ են տալիս հաշվի նստել գործընկերոջ տրամադրության պահանջների հետ:
Կարիճ (24.10-22.11) Օրը հարմար է փորձարկումների համար, նպաստում է վարպետության աճին: Կարելի է արագացնել աշխատանքը, հեշտացնել կամ օպտիմալացնել տհաճ գործընթացը: Լավ կընթանան գործերն այն Կարիճների մոտ, ովքեր իսկապես հետաքրքրված են առաջադրանքով:
Աղեղնավոր ( 23.11-22.12) Աղեղնավորներին սպասվում է հաջողության օր, սակայն վերապահումներով: Կարելի է հույս ունենալ ընկերների, սիրելի անձնավորության, երկրպագուների աջակցության: Եթե խոսքն անձնական ինքնարտահայտմանն է վերաբերում, ապա, չնայած հաջողությանը, ավելի լավ է սահմանափակվել փորձնական քայլով:
Այծեղջուր (23.12-20.01) Այսօր ամբողջ օրը Ձեզ կտանջի ներշնչանքը: Եթե Ձեզ հաջողվի ողջ մնալ, ապա Դուք, հնարավոր է, գլուխգործոց ստեղծեք:
Ջրհոս (21.01-19.02) Օրը հարմար է փորձերի հերթական փուլի համար: Հնարավոր է հետաքրքրություն արտադրական դիզայնի, ճարտարապետության, նորաձևության, ծրագրավորման, կոսմետոլոգիայի ժամանակակից միտումների նկատմամբ: Հաջող պահ է ռոմանտիկ ժամադրությունների, յուրօրինակ ակցիաների համար:
Ձուկ (20.02-20.03) Ձկներին օրը կօգնի տատանումներից և զգուշավորություններից անցնել ավելի միանշանակ և համարձակ քաղաքականության: Գործելու ազդակ կարող է տալ գործերի անսպասելի շրջադարձը, ոգևորությունը: Կասկածները կփարատվեն կոնկրետ քայլից հետո: