Էթիկայի կանոնները զրույցի ժամանակ

Զրուցելու արվեստում կարևոր է շատախոսությամբ չտարվել, ինչպես նաև կարողանալ ճիշտ կողմնորոշվել զրույցի թեմաներում: Նախ պետք է խուսափել հաճախակի “Ես” ասելուց: Ավելի հաճախ ուրիշների շահերից խոսելը և սեփական անձը թաքցնելը խոսում է մարդու առանձնահատուկ արժանիքների մասին: Ճիշտ վարվելակերպը պահանջում է, որպեսզի չխոսենք այնպիսի թեմաներից, որոնք տհաճ են զրուցակցին: Հանրությանը դուր գալու համար պետք է խոսել այնպիսի թեմաներից, որոնք առավել մոտ են զրուցակցին և առավել հետաքրքիր են նրան: Խոսքը շատ հաճախ կարող է գործել Ձեր դեմ: Այդ իսկ պատճառով պետք է մտածել ինչ եք խոսում: Բավականին անքաղաքավարի է խոսել այնպիսի թեմաներից, որոնք անծանոթ են մյուս զրուցակիցներին: Ամեն խոսքը պետք է լինի հստակ և հասկանալի, եթե զրուցակիցը ստիպված է ամեն խոսքից հետո ընդհատել և խնդրել կրկնել որևէ բառ, ապա շատ շուտ նա կարող է հոգնել այդ խոսակցությունից: Պետք չէ ցույց տալ որ խոսակցությունն անհետաքրքիր է կամ ձանձրացնում է Ձեզ: Պետք չէ զրույցի ընթացքում անընդհատ այլ կողմ նայել, հաճախակի ժամացույցին նայել կամ ձեռքի տակ եղած որևէ իրով խաղալ: Զրույցի ընթացքում պետք չէ անընդհատ խոսել սեփական գործունեության մասին, չափազանցնել սեփական հետազոտությունը, ունեցվածքը, գովաբանել շրջապատին: 1.Ոչինչ այնքան դուր չի գալիս շրջապատին, որքան խոսակցության լավ թեման:

2.Դաստիարակված մարդը երբեք չի պատմում հասարակությանը իր անձնական խնդիրների մասին:

3.Պետք չէ խոսել սենսացիոն, բայց ոչ հավաստի թեմաների մասին:

4.Պետք չէ զրուցակցին հարցնել հիվանդության մանրամասների մասին:

5.Պետք է ոչ միայն խոսել իմանալ, այլ նաև լսել:

Նյութը՝ Արմինե Եփրիկյանի/Citylife.am/