
1. Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սեն-Միշել վայրը Ատլանտյան օվկիանոսի ջրհեղեղների և սելավների պատճառով օրվա մեջ երկու անգամ վերածվում է կղզու և երկու անգամ էլ` թերակղզու:
2. Ֆրանսիացիները ֆրանսիական համբույրը անվանում են անգլիական համբույր:
3. Երեք հարյուր ճանաչված մշակութային գործիչներ բողոքի նամակ են գրել ընդդեմ Էյֆելյան աշտարակի` նշելով, որ այն աղավաղում է Փարիզի տեսքը: Նամակը ստորագրողների թվում են եղել Գի դը Մոպասանը, Շառլ Գունոն, Ալեքսանդր Դյումա-որդին, ճարտարապետ Շառլ Գարնիեն:
4. Փարիզի «Նոր կամուրջը» իրականում ամենահին կամուրջն է բոլոր քաղաքային կամուրջների մեջ:
5. Ֆրանսիան համարվում է հեծանվի և բալետի հայրենիքը։
6.Կրթության մակարդակը շատ բարձր է: Նրանց դպրոցներում 10-11-րդ դասարանների ուսումնական ծրագիրը հավասարազոր է մեր բուհերի 2-րդ կուրսի ծրագրին:
7. Ամանորին եղևնի զարդարելու ավանդույթը եկել է Ֆրանսիայից։
8. Երեկոյան ժամը 9-ից հետո ոչ մի խանութ չի աշխատում, նույնիսկ դեղատները չեն աշխատում: Բացառությամբ միայն արաբական խանութների։
9. Ֆրանսիայում թեյավճարը արդեն իսկ ընդգրկված է լինում հաշվի մեջ և կազմում է ընդհանուր հաշվի 15 %-ը:
10. Բնակչության կենսամակարդակը շատ բարձր է: Օրինակ՝ ֆրանսիական «չքավոր» ընտանիքը կարող է բնակվել շատ լավ նորոգված 3 սենյականոց բնակարանում՝ հեռուստացույցով, համակարգչով և այլ տեխնիկայով:
Նյութը՝ Արմինե Եփրիկյանի/Citylife.am/