Այսօր Citylife.am-ի զրուցակիցն է Գարիկ Սեփխանյանը, ով հանդիսատեսին առավել հայտնի է Full house սիթքոմից:
Citylife.am-Եթե տեսնեիք Աստծուն ի՞նչ կասեիք նրան:
Գարիկ – Եթե տեսնեմ Աստծուն, ապա շնորհակալություն կհայտնեմ այն ամենի համար, ինչ ունեմ:
Citylife.am-Վերջին լուսանկարը, որը նկարել եք հեռախոսով:
Գարիկ -Վերջին նկարը նկարել եմ մի քանի օր առաջ Ուկրաինայում` հարսանիքի ժամանակ:Citylife.am-Ո՞ր բառն եք միշտ սխալ գրում:
Գարիկ – Ադրբեջան բառը գրելիս` չգիտեմ ինչու, միշտ գրում եմ ազերբառան:
Citylife.am- Երբևէ գուշակի մոտ գնացե՞լ եք: Եթե այո, ապա ինչու՞:
Գարիկ -Ես չեմ հավատում գուշակներին, այդ իսկ պատճառով երբեք չեմ գնացել նրանց մոտ:
Citylife.am- Ժողովրդական առածն ասում է. << Իսկական տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի և որդի ունենա>>: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի իսկական կինը:
Գարիկ -Իսկական կինը պետք է ապրի այդ տղամարդու կառուցած տանը, օգտվի ծառի բերքից և ունենա որդի:Citylife.am-Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ, եթե ծնվեիք նորից:
Գարիկ- Երևի՝ ոչինչ:
Citylife.am-Որտե՞ղ կցանկանայիք անցկացնել խոր ծերությունը :
Գարիկ -Կապ չունի որտեղ, միայն ոչ ծերանոցում:Citylife.am-Ո՞ր ֆիլմի հետ կհամեմատեիք ձեր կյանքը:
Գարիկ- «Խոշոր շահում» ֆիլմի, բայց ոչ թե կինս է ստիպում, որ մարդկանց օգնեմ, այլ ես ինքս բնավորությամբ այդպիսին եմ: Հուսով եմ՝ վերջում չեմ խելագարվի:
Citylife.am-Եթե դերասան չլինեիք , ապա…
Գարիկ- Երևի վարկային գործակալ: ))))
Citylife.am-Ամենազավեշտալի իրավիճակը, որում երբևէ հայտնվել եք:
Գարիկ- Վերջերս իմ հեռավոր բարեկամներից մեկին հանդիպեցի արտասահմանում: Բավականին երկար զրուցեցինք. մոտ 15 տարի առաջ էի տեսել: Անսպասելի հարց տվեց, թե ինչո՞վ եմ զբաղվում, գործ կա՞ ձեռքս: Ես զարմացած նայեցի նրան, որովհետև վերջին ինը տարում ոչ մեկն ինձ այդ հարցը չէր տվել:
Citylife.am- Շնորհակալ եմ, Գարի՛կ, հումորային հարցազրույցի համար:
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/