Քնի հիգիենան ունի մի քանի կարևոր կանոններ, որոնց հետևելը ցանկալի պայման է` քունը չխանգարելու առումով:
1.Պահպանել նույն ժամերին քնելու և արթնանալու ռեժիմը`անկախ նրանից աշխատանքայի՞ն է օրը, թե՞ հանգստյան, քանի որ քնի-արթունության շրջափուլի ընդունված շեղումները բարենպաստ պայմաններ են ստեղծում քնի տարբեր խանգարումների ձևավորման ու ամրապնդման համար:
2. Արթուն վիճակում անկողնում երկար ժամանակ չանցկացնել,
3. Խուսափել ցերեկային ժամերին քնելուց,
4. Ակտիվ ֆիզիկական աշխատանք և մարզանք կատարել օրվա առաջին կեսում, սակայն թեթև մարզանքն ու զբոսանքը քնելուց որոշ ժամանակ առաջ, կարող են նպաստել քնի որակի բարելավմանը,
5. Ժամը 17։00-ից հետո խուսափել սուրճից, թեյից և կոֆեին պարունակող այլ ըմպելիքներից, քանի որ կոֆեինը հանդիսանում է նյարդային համակարգի խթանիչ, և ուշ օգտագործման դեպքում հանգեցնում է քնի անցնելու ժամի ուշացմանը և քնի որակի վատթարացմանը,
6. Երեկոյան ուշ ժամերի մեծ քանակով սնունդ չընդունել,
7. Քնելուց առաջ օգտագործել կաթնամթերք և հատկապես միջին ջերմաստիճանի թեթև քաղցրեցված կաթ,
8. Քնելու օպտիմալ միջավայր ստեղծել. հարմարավետ անկողնային պարագաներ, լիովին մթնեցնելու հնարավորություն գիշերային ժամերին, օդի հաճելի ջերմաստիճան սենյակում, աղմուկի բացակայություն։
Նյութը՝ Նազիկ Գալստյանի/Citylife.am/