Պարզվում Է, որ մարդու մասին տեղեկություն կարող են տալ ոչ միայն ձեռքի ափի վրայի գծերը, այլ նաև մատները։ Ուշադիր նայելով ուրիշների ձեռքերին` նկատելի Է, որ մատները տարբերվում են երկարությամբ, հաստությամբ, կորության աստիճանով և այլ հատկանիշներով։
Բթամատ. Դա մեր ես-ի խորհրդանիշն Է։ Փորձեք այն առանց հատուկ ջանքերի հեռացնել մյուս մատներից։ Եթե միայն սուր անկյունով եք կարողանում հեռացնել, նշանակում Է դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին։ Եթե այդ անկյունը 90 աստիճան Է և ավելի, դուք հակված եք շռայլության, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմության պահպանման հարցում։Եթե բթամատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում բոլոր ուղղություններով, ապա դա խոսում Է համառության և հաշվենկատության մասին։ Բայց դա ունի նաև իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն։
Ցուցամատ. Սա խորհրդանշում Է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները։ Եթե ձեր ցուցամատը երկար Է մատանեմատից, ապա դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանտվությունը ձեր վրա վերցնելու և մարդկանց ձեր ետևից տանելու համար։ Իսկ եթե ձեր ցուցամատը թեքված է դեպի միջամատը, ապա այն խոսում է ձեր խանդոտ բնավորության մասին։
Միջամատ. Այս մատը կօգնի ձեզ ինքնավերլուծություն անցկացնել։ Ուղիղ միջամատը խոսում է հուզական կայունության մասին։ Այն դեպքում, երբ ցուցամատի կողմը թեքվածը խոսում է անմիջական, մարդամոտ բնավորության մասին, մատանեմատի կողմի թեքվածը հաստատում է, որ դուք ինքնահաստատման կարիք եք զգում և սիրում եք միայնության մեջ լինել։
Մատանեմատ. Մատանեմատը խոսում է ձեր ընդունակությունների մասին։ Եթե այն երկար է ցուցամատից, դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք։ Ուղիղ մատանեմատը որոշում է մարդկային բնավորությունների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդհակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի նաիվության մասին։ Եթե մատանեմատը կտրուկ ձևով է թեքված դեպի միջամատը, դուք ազարտային մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել։
Ճկույթ. Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման ձեր ունակությունը։ Եթե այն հասնում է մատանեմատի վերին հոդին, դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք հարաբերություններ ստեղծել, եթե ոչ, ապա դուք դժվարություններ կունենաք ձեր զգացմունքներն արտահայտելիս։ Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ դուք անկեղծ եք, ռոմանտիկ և հակում չունեք բիզնեսի նկատմամբ։ Մատանեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից <<գլուխ հանելու>> մասին։
Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի/Citylife.am/