Դառը շոկոլադն ունի ամենացածր կալորիականությունը և համարվում է <<օգտակար>> շոկոլադ

Եթե ցանկանում եք մռայլ առավոտը արթնանալ լավ տրամադրությամբ, ավելի գեղեցիկ ու նիհար, ապա սկսեք ուտել շոկոլադ: Մի գնեք բոլոր տեսակի շոկոլադներից, օգտագործեք միայն դառը շոկոլադ, բայց չափի մեջ։ Դառը շոկոլադն ունի ամենացածր կալորիականությունը և  համարվում է ”օգտակար” շոկոլադ: Այն խթանում է սերոտոնինի և էնդորֆինի սեկրեցիան, որն առաջացնում է ձեր լավ տրամադրությունը:
Դառը շոկոլադը նաև պարունակում է տեոբրոմին, ինչը բարելավում է ձեր տրամադրությունը: Հենց այս պատճառով բժիշկները այն մարդկանց, ովքեր տառապում են դեպրեսիայով, խորհուրդ են տալիս ամեն օր ուտել շոկոլադի մեկ սալիկից ոչ պակաս: Դառը շոկոլադը բարելավում է ուղեղի աշխատանքը` կոֆեինի մեծ քանակության պարունակության շնորհիվ: Շոկոլադը նաև կարող է նպաստել նիհարելուն: Դրա համար անհրաժեշտ է օրական ուտել դառը շոկոլադի երկու սալիկ, ինչպես նաև խմել հինգ բաժակ լուծվող սուրճ` առանց յուղի կաթով և ուրիշ ոչինչ: Այս կերպ դուք կարող եք նիհարել այնպես, ինչպես կնիհարեիք խնձորով դիետա պահելու ժամանակ:

Նյութը՝ Արմինե Եփրիկյանի/Citylife.am/