
Եթե երեխային միշտ քննադատում են, ապա սովորում է ատել:
Եթե երեխան ապրում է թշնամության մեջ, ապա սովորում է լինել ագրեսիվ:
Եթե երեխան ապրում է կշտամբանքների մեջ, ապա սովորում է ապրել մեղքի զգացումով:
Եթե երեխան ապրում է համբերության մեջ, ապա սովորում է հասկանալ մարդկանց:
Եթե երեխային հաճախ են գովում, ապա նա սովորում է լինել շնորհակալ:
Եթե երեխան ապրում է ազնվության մեջ, ապա նա սովորում է լինել արդարամիտ:
Եթե երեխան ապրում է անվտանգության մեջ, ապա նա սովորում է հավատալ մարդկանց:
Եթե երեխային աջակցում են, ապա նա սովորում է գնահատել:
Եթե երեխային ծաղրում են, ապա նա կպարփակվի իր մեջ:
Եթե երեխան ապրում է փոխըմբռնման և փոխհասկացման մեջ, ապա նա սովորում է գտնել սեր այս աշխարհում և սիրել բոլորին:
Նյութը՝Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/