Սոֆիայում ընթացող Ստրանջայի միջազգային մրցաշարի օրը ռինգ դուրս եկած հայաստանցի բռնցքամարտիկներից միայն մեկին է հաջողվել հաղթանակ տանել: 3-րդ ռաունդում Հովհաննես Բաչկովը նոկաուտի է ենթարկել մրցակցին: 75 կգ քաշային Արման Դարչինյանը պարտվել է անգլիացի մարզիկին , իսկ 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանին պարտվել են Ուկրաինայի ներկայացուցիչներին:
Նշենք, որ 64 կգ քաշային առաջին ռաունդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ ռաունդում ստացել է վնասվածք:
Բժիշկները փորձել են դադարեցնել քթի արյունահոսությունը և չի հաջողվել, ինչը պատճառ է դարձել, որպեսզի դադարեցնեն մենամարտը:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/