“ЕРМУ” KBH-ի թիմը, փետրվարի 17-ին Մոսկվա քաղաքում կենտրոնական լիգայի փառատոնին հաջող ելույթ է ունեցել` վաստակելով 1/8-րդ եզրափակչի ուղեգիր

“ЕРМУ” КВН թիմը արժանացել է Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգայում հանդես գալու հրավերի` մասնակցելով Սոչիի ամենամյա փառատոնին (հունվարի 10-23), որին մասնակցում էր շուրջ 600 թիմ: Սոչիում հանդես եկած թիմերից միայն 20%-ին է հնարավորություն տրվել մասնակցել Մոսկովյան լիգաներում: Լիգայի մեկնարկը փետրվարի 14-ին էր: Մոսկվայի և Մերձմոսկվայի լիգան համարվում է КВН-ի շուրջ 70 լիգաների շարքում ամենահարգի լիգաներից մեկը, և հանդիսանում է այն եզակի լիգան, որն ինչպես Բարձրագույն և Պրեմյեր լիգաներն, անցկացվում է Մոսկվայի КВН-ի տանը: “ЕРМУ” KBH-ի թիմը օրեր առաջ` փետրվարի 17-ին, Մոսկվա քաղաքում, մասնակցել է կենտրոնական լիգայի փառատոնին: Հաջող ելույթ ունենալով` վաստակել է 1/8-րդ եզրափակչի ուղեգիր, որը տեղի կունենա մարտի 24-30-ը: Citylife.amի հետ զրույցում թիմի անդամներից Լևոն Սարգսյանը կիսվել է իր տպավորություններով. «Մոսկվայից վերադարձել ենք հիանալի ու անմոռանալի տպավորություններով: Հիանալի բեմ, տեխնիկա, լուսավորություն. ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով: Մեր ութ տարվա աշխատանքը տվեց արդյունք: Նախքան ելույթը երկրպագու չունեինք, ելույթից հետո բոլորը մերոնք էին: Հիանալի պլաններ ունենք, գնում ենք առաջ»:
Հաջողություն մաղթենք մեր տղաներին, քաջալերենք ու աջակցենք:
   

Նյութը՝ Հասմիկ Մարտիրոսյանի /Citylife.am/