Պարին Սեն Ժերմենը ոչնչացրեց Բարսելոնային

Պարի Սեն Ժերմենը հյուրընկալել էր Բարսելոնային Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում և 4:0 հաշվով հաղթեցին: Անխել դի Մարիան հանդիպման 18-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով բացել է հաշիվը: Յուլիան Դրաքսլերը կրկնապատկել է աջ եզրից հարվածելով 40-րդ րոպեին: 55-րդ րոպեին Դի Մարիան դուբլ հարվածեց: Հավելենք, որ  հատկանշական է, որ փետրվարի 14-ին արգենտինացու ծննդյան տարեդարձի օրն է:72-րդ րոպեին Էդինսոն Կավանին  4-րդ գնդակն է հարվածում Բարսելոնայի դարպասը:Նշենք, որ խաղի ժամանակ Լուիս Էնրիկեի թիմը շատ քիչ հարվածներ է գրանցել իր հաշվին: Գոլային ակնթարթներ Բարսելոնան խաղի ժամանակ չի գրանցել: Ունեցել ենք հարված դարպասապահի վրա և դարպասաձողին: Բարսելոնայի և ՊԱԺ-ի խաղը կկայանա մարտի 8-ին:

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/