
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է երեքշաբթի և չորեքշաբթի կայանալիք հանդիպումները: Փետրվարի 14-ին Պարի Սեն Ժերմենը հյուրընկալելու է Բարսելոնային և խաղի մրցավարը լինելու է լեհ Շիմոն Մարչինյակը: Խաղային օրվա մյուս հանդիպումը Բենֆիկայի և Դորտմունդի միջև է: Այդ հանդիպումը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Ռիցոլիի գլխավորությամբ: Չորեքշաբթի կկայանա Ռեալ Մադրիդի և Նեապոլի խաղը և մրցավարը խաղի կլինի Դամիր Սկոմինան: Բավարիա-Արսենալ խաղի մրցավարն է Միլորադ Մաժիչին:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/