Բանանց ակումբը առաջին ստուգողական խաղն է անցկացրել Թուրքիայում: Երևանյան թիմը Անթալիայում 0:2 հաշվով պարտվել է Կայսարին: 9-րդ և 20-րդ րոպեներին Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմը 2 գոլերն էլ բաց է թողել առաջին խաղակեսում: 28-րդ րոպեին թիմերի ֆուտբոլիստների միջև սկսվել է լայնածավալ հրմշտոց. մրցավարը խաղի ժամանակ ամեն մի թիմից խաղացող է հեռացրել: Դարպասապահ՝ Արամ Հայրապետյանը վերադարձել է Բանանց ակումբ: Փետրվարի 15-ին Բանանց ակումբը հաջորդ ստուգողական խաղն անցկացնելու է Ալտին Ասիրի հետ:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/