1. Սերը նման է համաճարակային հիվանդության. որքան շատ ենք մենք սարսափում նրանից, այնքան ավելի անպաշտպան ենք նրա դեմ: Շամֆոր
2. Չնայել միմյանց, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ, ահա թե ինչ է նշանակում սիրել: Անտուան դը Սենտ Էքզյուպերի
3. Մեռնել սիրուց նշանակում է ապրել: Ֆորներե
4. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերանալուց: Կոկո Շանել
5. Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժություն է: Բյոռնե
6. Եվ սիրել, և իմաստուն լինել անհնարին է: Բեկոն 7. Սիրո համար բաժանումը նույնն է, թե կրակի համար քամին, թույլը մարում է, ուժեղը բորբոքվում: Բյուսի Ռաբյուտեն
8. Արժանավոր մարդը կարող է սիրահարված լինել խենթի, բայց ոչ տխմարի պես: Լառոշֆուկո
9. Սիրո մեջ միակ հաղթանակը դա փախուստն է: Նապոլեոն
10. Ո՞վ կարող է օրենքներ թելադրել սիրահարներին: Սերն ինքնին գերագույն օրենք է: Բոետիոս
11. Ընկերությունը կարող է վերածվել սիրո, սակայն սերը երբեք չի կարող վերածվել ընկերության: Բայրոն
12. Հրեշտակները այն կոչում են երկնային պարգև, սատանաները` դժոխային կտտանքներ, իսկ մարդիկ` ՍԵՐ: Հենրիխ Հեյնե
13. Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ձգտում է լինել տղամարդու վերջին սերը: Օսկար Ուայլդ
14. Կյանքն առանց սիրո ես համարում եմ մեղսալից ու անբարոյական վիճակ: Վան Գոգ
15. Սերը,այլ կերպ ասած , կարելի է սահմանել որպես միայն մեկ մարդու հետ ամեն ինչ կիսելու ցանկություն: Ֆ.Սագան
16. Սերը միակ կիրքն է, որը հաշվի չի նստում ոչ անցյալի, ոչ ապագայի հետ: Օնորե դը Բալզակ
17. Իր սերը կարողանում է մեկնաբանել միայն նա, ով թույլ է սիրում: Ֆրանչեսկո Պետրարկա
18. Սերը նման է հաջողության. այն չի սիրում, որ իրեն հետապնդեն: Գյոթե
19. Սերը դա ամեն ինչ է: Եվ դա այն ամենն է ինչ մենք գիտենք նրա մասին: Դիկինսոն
20. Սիրել` նշանակում է դադարել համեմատել: Գրասե
Նյութը՝ Արմինե Եփրիկյանի /Citylife.am/