Պատմության և գրականության մեջ ամենահայտնի երկու սիրո պատմությունները

Սերն ամենաբարի, դրական, կյանք պարգևող զգացմունքն է: Սեր կա ամեն ուր, առանց սիրո աշխարհը գոյություն չի ունենա: Սիրո տոներին ընդառաջ Citylife.am-ը ներկայացնում է  պատմության և գրականության մեջ ամենահայտնի սիրո պատմություններից երկուսը:

Նապոլեոն և Ջոզեֆինա

Նապոլեոնը ֆրանսիացի ռազմական և քաղաքական ղեկավար էր: Ջոզեֆինան Նապոլեոնից մեծ էր վեց տարի, այրի էր, ուներ երկու որդի: Նա մի քանի քաղաքական գործիչների հետ սիրավեպ ունենալուց հետո ամուսնացավ Նապոլեոնի հետ: Նապոլեոնի և Ջոզեֆինայի հարաբերությունները հենց սկզբից էլ հարթ չէին: Ամուսնությունից երկու օր հետո Նապոլեոնը մեկնեց ռազմական արշավի դեպի Իտալիա: Ջոզեֆինան, ով մնաց Փարիզում, շուտով սիրավեպ սկսեց լեյտենանտ Հիպոլիտ Չարլզի հետ: Նապոլեոնին շատ զայրացրեց կնոջ դավաճանության փաստը և շուտով ինքը սկսեց մի նոր սիրավեպ: Թերևս հետագայում Ջոզեֆինան այլևս չդավաճանեց Նապոլեոնին և մնաց հավատարիմ, Նապոլեոնի սերն առաջվանը չէր: Եվ երբ պարզ դարձավ, որ Ջոզեֆինան չի կարող երեխա ունենալ, նրանք ամուսնալուծվեցին: Դրանից հետո Նապոլեոնն ամուսնացավ ավստրիացի Մարի Լուիզի հետ, ով ծնեց երկար սպասված ժառանգորդին:
Չնայած Ջոզեֆինայի դավաճանությանը, անհավատարմությանն ու ամուսնալուծությանը` Նապոլեոնի վերջին խոսքերն են. «Ֆրանսիան, բանակը, Ջոզեֆինան»:

Վիկտորիա և Ալբերտ

Այս սիրո պատմությունը Անգլիայի թագուհու մասին է, ով սգաց իր ամուսնու մահը 40 տարի: Վիկտորիան աշխույժ, կենսուրախ աղջիկ էր: Նա գահին բարձրացավ իր հորեղբոր մահից հետո, 1837 թվականին: 1840 թվականին նա ամուսնացավ իր մեծ զարմիկի` արքայազն Ալբերտի հետ: Մինչ այդ արքայազն Ալբերտն այդքան էլ հայտնի չէր: Նա հիացնում էր մարդկանց իր ազնվությամբ և աշխատասիրությամբ: Վիկտորիան անսահման սիրում էր ամուսնուն, ապավինում էր նրան պետության, դիվանագիտության հարցերում: Նրանք ունեցան ինը երեխա:
1861 թվականին, երբ մահացավ Ալբերտը, Վիկտորիան վշտացավ, կոտրվեց: Նա երեք տարի չհայտնվեց հանրության առաջ: Երկարաժամկետ մեկուսացումը առաջ բերեց հասարակության քննադատությունը: 1866 թվականին, լսելով վարչապետի հորդորը, Վիկտորիան վերսկսեց հասարակական կյանքը` բացելով խորհրդարան: Բայց նա երբեք չի դադարել սգալ իր սիրելի արքայազնի մահը: Նա մինչև իր կյանքի վերջը` 1901 թվականը, կրել է սև հագուստ:
Այս երկու և նմանատիպ մի շարք պատմություններ փաստում են հավերժ սիրո գոյության մասին: 

Citylife.am-ը շնորհավորում է բոլորին ամենաբարի ու գեղեցիկ տոնի կապակցությամբ, սիրեք և եղեք սիրված:

Նյութը՝ Հասմիկ Մարտիրոսյանի /Citylife.am/