
Citylife.am-ը, հավատարիմ մնալով իր կարգախոսին, այս անգամ էլ ընթեցողին ներկայացնում է միայն դրականն ու հետաքրքիրը: Երգիչ Հայկ Դուրգարյանն իր հումորային հարցազրույցի միջոցով փորձեց ցրտաշունչ եղանակին ժպիտ և ջերմություն պարգևել մարդկանց:
Citylife.am– Մոտավոր կհիշեք, թե քանի՞ անգամ եք նկարվել արագաչափով:
Հայկ– Ակտերը մոտավոր երկուսից երկուսուկես կիլոգրամ կլինի:
Citylife.am- Ո՞ր հարցը կարող է նյարդայնացնել ձեզ:
Հայկ – Հայրիկիս եմ սիրում, թե՞ մայրիկիս:
Citylife.am- Ռեալ, թե՞ Բարսա:
Հայկ- Բարսա:Citylife.am- Օրը քանի՞ ժամ եք <<ապրում>> սոց. ցանցերում:
Հայկ– Մոտավորապես 1 ժամ 27 րոպե:
Citylife.am-Ի՞նչ տարօրինակ ֆոբիա ունեք:
Հայկ– Չգիտեմ լա՞վ է, թե՞ վատ, բայց տարօրինակ ֆոբիա չունեմ:
Citylife.am- Երբ շատ զայրացած եք լինում, հայհոյու՞մ եք:
Հայկ –Հա, բա ոնց:
Citylife.am- Շոու–բիզնեսից ո՞ւմ չեք սիրում:
Հայկ– Ով ինձ չի սիրում:
Citylife.am- Ինչի՞ց եք ամենաշատը զզվում:
Հայկ- Մանի կաշայի գնդիկներից:
Citylife.am- Ձեր հավանած կինը մոլորակի վրա:
Հայկ-Կինս: Citylife.am- Քանի՞ օր կարող եք մնալ առանց լողանալու:
Հայկ– Ես ընդհանրապես չեմ լողանում:
Citylife.am- Բացի ավանդական ձվածեղից, էլ ի՞նչ եք կարողանում պատրաստել:
Հայկ– Խոզի խորաված:
Citylife.am – Tom թե՞ Jeryy, ու՞մ կողմից եք:
Հայկ-Երբեմն` Թոմի:
Citylife.am – Երբևէ մեկնե՞լ եք «խոպան»:
Հայկ– Վերջերս եմ վերադարձել «խոպանից»՝ Բաբիկ Պարսամյանի և Ավո Ադամյանի հետ:
Citylife.am- Երբ մեծանայիք, ի՞նչ էիք ուզում դառնալ:
Հայկ-Բժիշկ:Citylife.am- Եթե իմանայիք՝ դա ձեր վերջին խոսքն է, ի՞նչ կասեիք:
Հայկ– Մինչ նոր հանդիպում:
Citylife.am-Երբևէ մաստակը կպցրե՞լ եք սեղանի տակ:
Հայկ-Այո’, կպցրել եմ:
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/