Հայաստանը ներկայացնող ըմբիշները Փարիզում տեղի ունեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում իրենց ելույթները ավարտեցին հաղթանակով: Կարեն Ասլանյանը, ով հանդես էր գալիս 66 քաշային կարգում եզրափակչում, գոտեմարտեց լեհ Մատեուս Բերնատեկի հետ: Երկրորդ մրցափուլում հայ մարզիկը վաստակեց 4 միավոր, և նվաճեց ոսկե մեդալը: Նաև մեր հայ ըմբիշներից ոսկե մեդալ են նվաճել Կարապետ Չալյանը և Մաքսիմ Մանուկյանը, իսկ Ռաֆայել Ալեքսանյանը դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/