
Ղազախստանում ընթացող Համաշխարհային ձմեռային Ունիվերսիադայում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանն այսօր արժանացել է բրոնզե մեդալի: 24-ամյա մարզիկը հետապնդում ոճի դահուկավազքի մրցաշարում 7,6 կմ տարածությունը հաղթահարել է 27:04.5 րոպեում, և ընդամենը 52 վայրկյան է զիջել առաջատարին՝ արդյունքում գրավելով 3-րդ տեղը: Երեկ 4-րդ տեղն էր գրավել 10 կմ դասական ոճի դահուկավազքի մրցաշարում՝ Սերգեյ Միքայելյանը: Հայ մարզիկը մասնակցելու է դասական արագավազքին, նաև՝ 30 կմ խառը մեկնարկով դահուկավազքին:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/