
Citylife.am-ի հերթական զրուցակիցն է երգչուհի Գոհար Հովհաննիսյանը: Երգչուհի, ով երգում և արժևորում է ազգագրական երգը:
Citylife.am–Ինչո՞վ է պայմանավորված ազգային երգերի ընտրությունը:
Գոհար– Ազգային երգը պետք է արյանդ մեջ լինի, հենց այնպես երգելով չէ: Նախնիներս սասունցիներ են եղել: Պատճառը իմ երգի ընտրության հենց դա է:
Citylife.am- Ձեր կարծիքով այսօր հանրությունը ինչպե՞ս է ընկալում ազգագրական երգերը:
Գոհար- Ազգային երգը մեր ժողովրդի նկարագիրն է, իսկ նկարագիրը պետք է անաղարտ և ճիշտ ներկայացնել հանրությունը: Ազգային երգը պարտավոր է ընկալել յուրաքանչյուր իրեն հայ համարող մարդ: Մեր համերգներից կարող եմ վստահ ասել, որ այսօր ունենք հրաշալի երիտասարդություն, որոնք ոչ միայն սիրում են ազգային երգերը, այլև մեզ հետ երգում են ողջ համերգի ընթացքում:Citylife.am- Արդյոք զգո՞ւմ եք տարբերություն անցած տարիների հանդիսատեսի և ներկայիս հանդիսատեսի միջև:
Գոհար– Հանդիսատեսը յուրաքանչյուր ժամանակահատվածում էլ լավն է, պարզապես սերունդը մեծանալով հասկանում է, որ ինչքան էլ ժամանակները փոխվեն, միևնույն է, ժողովրդական և ազգագրական երգերը չեն արժեզրկվում, այլ ավելի են գնահատվում:
Citylife.am- Գոհա՛ր, ի՞նչ զգացողություներ եք ունենում՝ կատարելով ազգագրական երգեր:
Գոհար– Ամեն երգ իր տեղն ունի: Յուրաքանչյուր երգ երգելիս ապրում և այդ փոքրիկ պատմության մեջ պատկերացնում եմ ինձ, իսկ ազգագրական երգ երգելիս, պատասխանատվություն եմ զգում:
Citylife.am-Գոհա՛ր, դուք հաճախ եք մեկնում արտերկիր: Երբևէ մտածե՞լ եք հայրենիքից դուրս ապրելու մասին:
Գոհար– Ես հպարտ եմ, որ հայ եմ: Պարզապես ավելի հաճախ Սփյուռքում եմ համերգներով հանդես գալիս, քան Հայաստանում իմ ընկերների՝ Աղասիի և Ռուբենի հետ:Citylife.am-Գոհա՛ր, մենք գիտենք, որ դուք հաճախ եք լինում զորամասերում: Ի՞նչ նվիրումով եք գնում զորամասեր, և ի՞նչ են տալիս Ձեզ այդ այցելությունները:
Գոհար– Զինվորի համար երգելը ինձ ուժ է տալիս: Աշխարհում ամենալուսավոր բեմը ինձ համար զորամասն է, իսկ ամենաթանկ հանդիսատեսը՝ զինվորը:
Citylife.am-Ինչպիսի՞ անդրադարձ է թողել զորամասերում երգելը Ձեզ վրա:
Գոհար– Երբ երգդ ոգեշնչում է զինվորին, հասկանում ես, որ իզուր չես երգում և ինքդ էլ ոգեշնչվում ես: Citylife.am-Գոհա՛ր, ինչ օրորոցային եք երգում ձեր երեխաների համար:
Գոհար– Երգում եմ այն երգերը, որը լսել եմ իմ տատիկից՝ արանքում հեյ-հե՜յ ասելով:
Citylife.am-Դուք ունեք երկու երեխա: Ինչպիսի՞ Հայաստանում կցանկանայիք նրանք մեծանան:
Գոհար– Կցանկանամ՝ յուրաքանչյուր երեխա մեծանա խաղաղ Հայաստանում:
Citylife.am- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
Գոհար– Իմ ոգեշնչման աղբույրը հանդիսանում են ընտանիքս և մայրս:
Citylife.am- Ի՞նչ նորություններ կունենաք առաջիկայում: Ինչի՞ սպասեն ձեր երկրպագուները:
Գոհար- Կլինեն նոր տեսահոլովակներ և երգեր:
Citylife.am- Շնորհակալ եմ, Գոհա՛ր, հաճելի հարցազրույցի համար: Մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Հարցազրույցը՝ Մաշա Թուրվանդյանի/Citylife.am/