Արտակարգ Իրավիճակների Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան տոնեց իր հոբելյանական 25- ամյակը

Հունվարի 31-ին կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25 ամյակին նվիրված տոնական միջոցառումը, որին մասնակցեցին ՀՀ ԱԻՆ աշխատակիցներ, ՃԿՊԱ դասախոսներ, ուսանողներ, պատվարժան հյուրեր, ընկերներ և այլք: Միջոցառման ժամանակ խոսքով հանդես եկան ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը: ՃԿՊԱ ռեկտոր Հ. Մաթևոսյանը շնորհավորեց և ողջունեց միջոցառման բոլոր մասնակիցներին և նշեց, որ ակադեմիայի կայացման գործում մեծ ներդրում ունեն շատ կառույցներ, նշելով, որ ամենանշանակալի դերը ՀՀ ԱԻ Նախարարությունն է:

   25-ամյակի կապակցությամբ շքանշանների, պատվոգրերի, շնորհակալագրերի և վկայականների արժանացան տեղական և միջազգային տարբեր կառույցների անդամներ և ղեկավարներ, ՃԿՊԱ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև՝ պետական և հասարակական կազմակերպությունների մի շարք աշխատակիցներ ու ներկայացուցիչներ: Բացման խոսքից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արմեն Երիցյանի հիշատակը: Նաև նշենք, որ 2016 թ-ի ապրիլյան պատերազմին քաջորեն մասնակցել են Ակադեմիայի 9 ուսանողներ և պարգևատրվել, որոնցից մեկը՝ հետմահու:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ԱԻՆ մշակույթի կենտրոնի սաները՝ «911» պարախումբը, «Աղետիկներ» թատերախումբը և ՃԿՊԱ ուսանողները՝ անվանի արվեստագետների մասնակցությամբ:
 ՀՀ ՃԿՊԱ Ուսումնական գծով պրոռեկտոր, Տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյան
1992 թ -ին ճիշտ այս օրը՝ հունվարի 31-ին, ՀՀ կառավարության <<ՀՀ Արտակարգ իրավիճակների պետական վարչության նյութական բազայի և Արտակարգ Իրավիճակներում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստիտուտի ստեղծման մասին>> թիվ 74 որոշմամբ դրվեց ակադեմիայի ստեղծման հիմնաքարը: Այն ձևավորվեց նորանկախ մեր երկրի համար ծանր տարիներին՝ Սպիտակի երկրաշարժի ծանր հետևանքներից: Հարյուր հազարավոր անօթևան մնացած մարդկանցից, երկրաշարժից ավերված բնակավայրերից, Արցախի ազատագրման ռազմական լայնածավալ գործընթացներից, հանրապետության սահմանամերձ տարածքներում սանձազերծվող ռազմական գործողությունների գլոբալ շրջափակման առկայության, էներգետիկ ճգնաժամի և այլնի ժամանակահատվածում: Դա նշանակում է, որ այս տարի լրանում է ճգնաժամային կառավարման Պետական ակադեմիայի 25 ամյակը, որն էլ իր հերթին նշանակում է քաղաքացիական պաշտպանության և Արտակարգ Իրավիճակների ոլորտում բնակչության պաշտպանության ուղղության արդյունավետ գործունեություն, հաջողություններ, նվիրում, ստեղծագործ աշխատանք, ձեռքբերումներ և սերունդ կրթելու ու դաստիարակելու, մասնագետներ պատրաստելու ու վերապատրաստելու առաքելություն: -Ես ուզում եմ շնորհավորել իմ բոլոր գործընկերներին, շրջանավարտներին, ուսանողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր համագործակցում են ակադեմիայի հետ, այս տոնական օրվա կապակցությամբ ցանկանում եմ բոլորիս հաջողություններ, մաղթում՝ քաջ առողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:ՀՀ ՃԿՊԱ Դասախոս, Փրկարար ծառայության փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյան
Շնորհավորում եմ մեր ակադեմիայի 25 ամյակի կապակցությամբ, ամբողջ անձնակազմին հատկապես գեներալ-մայոր պարոն Հ.Մաթևոսյանին, ցանկանալով գիտելիքների ձեռքբերում, որ կարողանանք փոխանցել մեր ուսանողներին, անկախ նրանից, որ մեր ուսանողները մեծ հաճույքով ընկալում տրված գիտելիքը, պակասի դեպքում էլ մենք ունենք մեծ մասնագիտական գրադարան, որտեղի գրականության շնորհիվ լրացնում են բացը:

  ՀՀ ՃԿՊԱ Քաղաքացիական պաշտպանության դասախոս Անդրանիկ Խաչատրյան
Շնորավորում եմ ամբողջ անձնակազմին՝ գլխավորապես մեր ակադեմյաի գլխավոր փրկարար Գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանին, ով ՀՀ ՃԿՊԱ-ի հիմնադրման օրվանից ջանք ու եռանդ չի խնայել նրա զարգացման և բարելավման համար: Այսօր բոլորս ենք մասնակից այս տոնին, և մենք՝ երիտասարդներս, ամեն ինչ կանենք, որ էլ ավելի զարգացնենք <<Քաղաքացիական պաշտպանության>> և <<Արտակարգ իրավճակների>> բնագավառը՝ զբաղվելով բացառապես հիմնարար հարցերով:

ՀՀ ՃԿՊԱ շրջանավարտ և դասախոս Անի Գևորգյան
Իմ հիշողությունից երբեք չի ջնջվի այն օրը, երբ ես առաջին անգամ ոտք դրեցի ականդեմիա՝ ընտրելով փրկարարի բարդ և պատասխանատու, միևնույն ժամանակ մարդասիրական գործը: Ես հասկացա, որ դա ոչ միայն անձնազոհություն պահանջող մասնագիտություն է, այլ նաև չափազանց մեծ սրտի տերը կարող է դառնալ փրկարար։ Ի՞նչ է տվել և տալիս Ակադեմիան ինձ և ինձ նման շատ երիտասարդներին: Առաջին հերթին մարդկային արժեքների գնահատում, սիրել մարդուն և անհրաժեշտության դեպքում կյանքը զոհաբերել մեկ այլ կյանք փրկելու համար: Ակադեմիական ուսուցման տարիները յուրաքանչյուրի համար ծառայություն է և անցում է այն գիտակցումով, որ պետք է ծառայել արժանապատվորեն, ընկերասիրությամբ: Այս տարիների ընթացքում ինձ և իմ նման շատ երիտասարդների Ակադեմիան սովորեցրել է լինել ինքնավստահ, անկախ իրավիճակից լինել դրության տերը: Այստեղ մեզ սովորեցնում են ոչ միայն փրկել կյանքեր, այլ նաև մշտապես հաշտ ապրել սեփական խղճի հետ: Ես կարող եմ հստակ ասել ակադեմիայում երիտասարդ ուսանողը կամ արդեն ավարտած մասնագետը միշտ ունի իր թիկունքում դասախոսների այնպիսի աջակցություն, ինչպիսին կունենաս ընտանիքում՝ ծնողներիդ կողմից:

ՀՀ ՃԿՊԱ Դասախոս Ռուզաննա Ղարիբյան
Բոլորովին վերջերս եմ դարձել այս բարի ու համերաշխ ընտանիքի անդամ՝ առաջնորդվելով հետևյալ պնդմամբ՝ փրկում է նա, ով բարի է: Սրտանց շնորհավորում եմ պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին, ուզում եմ, որ արդեն միասին նորանոր ձեռքբերումների հասնենք. բարին ընդ մեզ:

Սոնա– Նախ ուզում եմ Շնորհավորել բոլորիս մեր սիրելի Ակադեմիայի 25 ամյակի կապակցությամբ։ Իրականում մեծ Ձեռքբերում է երբ 100֊ավոր ուսանողներից լավագույնի կոչում ես ստանում, որը ինձ էլ ավելի կպարտավորեցի:

Citylife.am- Ինչ՞ խորհուրդ կտաք նոր ընդունվող ուսանողներին:

Սոնա– Նոր ընդունվող ուսանողներին կոչ կանեմ գնահատել դասախոսական կազմի Մեծ աշխատանքը, լավ սովորեն ու հիշեն որ միայն լավ սովորելն է արժանանում գովասանքի։

Citylife.am- Ինչ՞ է պետք լավագույն ուսանող լինելու համար:

Լուիզա-Ամենակարևորն այն է, որ ուսանողը լինի պարտաճանաչ, ձգտի լավ սովորել, ակտիվ մասնակցություն ունենա կազմակերպվող միջոցառումներին, հարգի դասախոսներին և լինի oրինակելի:

Ակադեմիայում այսօր սովորում է շուրջ 1050 ուսանող: ՃԿՊԱ-ն ակտիվորեն համագործակցում է միջազգային տարբեր կազմակերպությունների և ուսումնական տարբեր հաստատությունների հետ՝ ներդնելով նաև միջազգային լավագույն փորձը:

Հարցազրույցը՝ Պապին Ղարիբյանի/Citylife.am/