Երկաթախաղի ՀՀ առաջատար վարպետների համար մրցաշրջանի առաջին մեկնարկը տեղի կունենա փետրվարի 1-5-ը:
Ստուգատեսին լավ ներկայանալու համար, 2 շաբաթով մարզվելու համար կանանց հավաքականը մեկնել է՝ Ծաղկաձոր, իսկ տղամարդկանց հավաքականը՝ Աբովյան:
Կանանց ծանրամարտի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը և նրա օգնական Արման Ղազարյանը մարզում են 17 թեկնածուներին: Այս ընթացիկ հավաքին չեն մասնակցում Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Քրիստինե Պետրոսյանը և Իզաբելա Յայլյանը: Ստուգատեսը կանցկացվի փետրվարի 1-ից մինչև 5-ը: Առաջնության արդյունքներով կընտրվեն այն ծանրորդուհիները, որոնք ապրիլի 1-ից մինչև 9-ը հանդես կգան Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք մեծահասակների ծանրամարտի 2017 թ Եվրոպայի առաջնությանը:
Տղամարդկանց ծանրամարտի գլխավոր մարզիչն է Փաշիկ Ալավերդյանը: Հավաքին մասնակցում են 12 ծանրորդներ: Նրանք մեծ ջանասիրությամբ պատրաստվում են առաջիկա կայանալիք ստուգատեսներին: Տղամարդկանց մասնակիցների թվում է 2016 թ Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, ով վնասվածք էր ստացել օլիմպիական խաղերի ժամանակ, իսկ այժմ նրա առողջական վիճակը լավ է, և կարող է շարունակել իր մրցաշարը: Փաշիկ Ալավերդյանը նշել է, որ դեռ պետք է անցկացվի 2 ստուգատես, նոր վերջնական կորոշվի, թե որ ծանրորդներն են ներկայանալու եվրոպական ստուգատեսում, որպեսզի այնտեղ ծածանվի մեր եռագույն դրոշը:
Ծանրամարտի ՀՀ պատանեկան առաջնությունը տեղի կունենա փետրվարի 7- ից մինչև 12-ը, որի արդյունքներով էլ կորոշվի, թե որ ծարորդներն մեկնելու Թայլանդ, որը տեղի կունենա ապրիլի 3-ից մինչև 10-ը: Այս ստուգատեսը վարկանիշային է: Այստեղ խաղարկվելու են 2018 թ հոկտեմբերի Բուենոս Այրեսում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերին մասնակցելու ուղեգրերը:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/