Լատվիայի Ելգավա քաղաքում ընթացող Ֆուտզալի Եվրոպայի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի C խմբում՝ երկրորդ տուրում, Հայաստանի հավաքականը մրցում էր Էստոնիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականը 5:1 հաշվով հաղթանակ տարավ: Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակ դարձան Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գարեգին Մաշումյանը և Սարգիս Նասիբյանը:
Այս հաղթանակից հետո Հայաստանի ընտրանին 6 միավորով վստահորեն գլխավորում է C խմբի աղյուսակի առաջին հորիզոնականը: Լատվիայի ընտրանին վաստակել է 3 միավոր, որը Երևանի ժամանակով 21:30-ին կմրցի Գերմանիայի հավաքականի հետ: Տեղեկացնենք, որ մրցաշարի երրորդ տուրում՝ հունվարի 29-ին, Հայաստանի ընտրանին կհանդիպի Լատվիայի հետ:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/