Գանձասար – Կապանում փորձաշրջան են անցնում մակեդոնացի, բրազիլացի, վրացի և երեք հայ ֆուտբոլիստներ

Գանձասար-Կապան Ավանի ֆուտբոլի ակադեմիայում նախապատրաստվում են գարնանային առաջնությանը: Աշոտ Բարսեղյանի գլխավորած թիմը օրական երկու մարզումներ է անցկացնում : Արարատից  հեռացած Ռաֆայել Ղազարյանն ու Դավիթ Մարկոսյանը փորձաշրջան են անցնում՝ Գանձասար-Կապանի թիմում խաղալու համար: Նաև փորձաշրջան է անցնում  Միկայի նախկին խաղացող՝ Արթուր Ադամյանը, ինչպես նաև Վրաստանի հավաքականի և Թբիլիսիի Դինամոյի նախկին ֆուտբոլիստ Գեորգի Ջանելիձեն, բրազիլացի կիսապաշտպան Լուիս Ֆելիպեն և Մակեդոնիայի պատանեկան հավաքականի դարպասապահ Ֆիլիպ Իլիկը:
Հնարավոր է, որ այս ֆուտբոլիստների հետ ստորագրվեն պայմանագրեր:

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/