Օրվա խորհուրդը՝ Պարույր Սևակ

Մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի գյուղում:
Պարույր Սևակ`բանաստեղծ, ով ապրում է յուրաքանչյուրիս մեջ թե՛ իր հոգեվիճակով, թե՛ չափից շատ հայրենասեր լինելու բնազդով: Ինչպես բանաստեղծն է սիրում ասել. «Ինչ լինում է, թող որ լինի միանգամից»: Եվ, իրո՛ք , անսպասելի ու միանգամից եղավ Պարույր Սևակի անունը թերթերում ու գրախանութներում, որից հետո բեկումնային էր իր յուրաքանչյուր բանաստեղծությունը, պոեմն ու թարգմանությունը: Սա իր հերթին դժգոհության մեծ ալիք բարձրացրեց շատերի կողմից: Արդյունքը եղավ այն, որ այսօր ամեն մեկս մի Սևակ է ապրեցնում իր մեջ: Ապրելով տարվա 4 եղանակ՝ նա փնտրեց տարվա 5-րդ եղանակը: Սիրեց ոչ թե նորից, այլ կրկին: Երգեց հայրենիքի ցավը, կարոտն ու դլե յամանը: Նրա «Անլռելի զանգակատունը» հայ ժողովրդի մաքառման այցեքարտը եղավ ու իր աշխարհի խուլ ականջին:
Երևի սա կարդացողների մեջ չի գտնվի այնպիսի մեկը, ով չի վերապրում իր մեջ Սևակյան նկարագրությունը, մեր քաղցրանուն ու բարձրանուն հայրենիքի գաղափարը, և աշխարհին մանկան մաքրության պետք լինելու փաստը: Եվ վերջապես՝ Սևակ մեծությունն իր հետևից թողեց մի աղոթք ,որ կամա թե ակամա իր հոգու խորքում միշտ էր մրմնջում:

 

Նյութը՝ Հասմիկ Գասպարյանի /Citylife.am/