Այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

Այսօր հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, հայ ժողովրդի պարծանք Պարույր Սևակի ծննդյան օրն է: Հանճարը դարձավ 93 տարեկան: Բանաստեղծը մահացել է չարաբաստիկ ավտովթարից: Ըստ վարկածներից մեկի՝ Սևակը մեքենա վարել չի գիտեցել, բայց այդ օրը նա պետք է գար Երևան՝ իր զոքանչի քառասունքին ներկա գտնվելու համար։ Սևակի վարորդը հրաժարվել է մեքենան վարել, պատճառաբանելով, որ գործեր ունի։ Սևակը ինքն է որոշել վարել ու իր կնոջը՝ Նելլի Մենաղարաշվիլիին ասել է, որ եթե մեքենան կարողանա դուրս բերել ավտոկանգառից, ապա ճանապարհ կընկնեն։ Կինը նստել է Սևակի կողքին, իսկ երկու որդիները մեքենայի հետնամասում։ Սևակի մեքենան բախվել է հայրենի գյուղից 8 կմ հեռավորության վրա, որի արդյունքում մահացել են Սևակն ու նրա կինը։ Ըստ մեկ այլ վարկածի գրողի սպանությունը եղել է կազմակերպված, և այն կատարվել է սովետական իշխանության պատվերով: Քանի կա Սևակի բանաստեղծությունները, հանճարը չի կարող մահացած լինել: 

 

 

 

Նյութը՝ Նազիկ Գալստյանի/Citylife.am/