Ռոման Ամոյանի մարզական կարիերայի ավարտը

Աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր,  Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր,  հունահռոմեական ըմբիշ՝ Ռոման Ամոյանը ավարտում է մարզական կարիերան։ Շրջանառվող լուրերը, որ ըմբիշը ավարտում է իր մարզական կարիերան  համապատասխանում է իրականությանը։ <<Ես որոշել եմ ավարտել մարզական կարիերաս։ Դեռ պաշտոնպես հայտարարված չէ հեռանալուս մասին, բայց շուտով ասուլիս կանցկացնեմ և պաշտոնապես կհայտարարեմ հեռանալուս մասին, կմանրամասնեմ՝ ինչու եմ այդ որոշումը կայացրել:
33-ամյա ըմբիշը, հունահռոմեական մարզաձևում իր ձեռագիրը կթողնի, որը հետագայում շատ մարզիկների համար ուսուցանելի կլինի։

 

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/