
Մերսեդեսը պաշտոնապես հայտարարել է ավտոարշավորդ Վալտերի Բոտասի հետ պայմանագիր կնքելու մասին: Փոխարինելու է Նիկո Ռոսբերգին, ով 2016 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն և հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին: Ռոսբերգին փոխարինող Մերսեդեսի ղեկավար Տիտո Վոլֆը ընտրել է Վալտեր Բոտասին: Ի փոխհատուցում Ուիլյամսին, որ համաձայնել են բաց թողնել Բոտասիին, գերմանական թիմը բրիտանացիներին կզիջի արշավորդ Պադի Լոուին, ինչպես նաև բոլիդների շարժիչների գնման համար զեղչ կսահմանի:
Վալտեր Բոտասին Ուիլյամսում փոխարինելու է Ֆելիպե Մասան, ով մինչ այդ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն ընդունել է հրավերքը:
Ֆորմուլա-1-ում Բոտասը 2013 թվականին նշել է իր նորամուտը: 27-ամյա Վալտեր Բոտասը մասնակցել է 78 Գրան-պրիի, որոնցից 9-ում հայտնվել է լավագույն եռյակում:Նաև դարձել է մրցատարածքի ամենաարագ շրջանի հեղինակ: Վաստակել է 411 միավոր:
Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/