Մարիա Շարապովան կվերադառնա Շտուտգարտի մրցաշար

Թենիսիստուհի Մարիա Շարապովան  մելդոնիումի օգտագործման պատճառով  1.5 տարի որակազրկված էր և չէր կարող մասնակցել խաղերին: Հայտնում են, որ թենիսիստուհին կորտ կվերադառնա ապրիլի 26-ին: Այդ օրը լրանալու է  Մարիա Շարապովայի որակազրկման ժամկետը: Մրցաշարը սկսվելու  է ապրիլի 24-ին, իսկ մրցախաղերն անցկացվելու են 3 օր:
Հավելենք, որ 2016թ. Ավստրալիայի բաց առաջնությունից հետո ռուս թենիսիստուհին չի մասնակցել մրցումներին: Թենիսիստուհին Շտուտգարտի մրցաշարի եռակի հաղթող է:

Նյութը՝ Տաթև Մուշեղյանի /Citylife.am/