
Citylife.am-Դուք հանրությանը հայտնի դարձաք <<Աստղիկներ>> նախագծից: Արդյո՞ք ծնողների ցանկությամբ է եղել Ձեր մասնակցությունը:
Արտուշ-Դա եղել է և՛ ծնողներիս ցանկությամբ, և՛ իմ: Սակայն առաջնայինը դա իմ տատիկի ցանկությունն էր: Այդ ժամանակ ես 9 տարեկան էի և չէի կարողանում հասկանալ, թե ինչ է սպասվում ինձ: Երբ մոտենում էր նախագիծը իր վերջաբանին, և մասնակիցները դուրս էին մնում նախագծից, իսկ ես դեռ շարունակում էի մնալ, այդ ժամանակ հասկացա, թե ինչքան երջանիկ եմ ես:
Citylife.am- Բացի ճանաչումից ուրիշ ի՞նչ տվեց Ձեզ այդ նախագիծը:
Արտուշ– Բացի ճանաչումից նախագիծը ինձ տվեց բազում ընկերներ, բեմական կեցվածք, անկաշկանդություն, հանդիսատեսի մի մեծ բանակ և վերջապես՝ արտերկրում ելույթ ունենալու հնարավորություն:
Citylife.am- Եղե՞լ են արդյոք այլ նախագծեր կամ մրցույթներ, որոնց մասնակցություն եք ցուցաբերել:
Արտուշ- Մասնակցել եմ նաև <<Песня мост дружбы>> նախագծին: Հանրապետության մասշտաբով բոլոր վոկալային դպրոցներում ընտրում էին լավագույն տվյալներով երեխաներին, որի մեջ ընդգրկվեցի նաև ես: Դա ընթացավ 3 փուլով: Մոսկվայից ժամանած ժյուրիի անդամները ինձ «Դափնեկրի» կոչման արժանացրեցին: Անձամբ նվերներ ստացա Արա Աբրահամյանի կողմից:
Citylife.am- Որտե՞ղ եք ստացել երաժտական կրթություն:
Արտուշ– Ես երգել եմ 3 տարեկանից, սակայն երաժշտական կրթություն ստացել եմ «Արևիկ» անսամբլում, որտեղ երգել եմ 3 տարի: Անսամբլի ղեկավարը Արմեն Դիվանյանն էր, իսկ վոկալ դասավանդողը՝ Արփիկ Հովհաննիսյանը: Անսամբլի առաջին բեմելս եղել է 7 տարեկանում, որին ականատես է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համերգը նվիրված էր Հայոց բանակին: Ունեցել եմ բազում համերգներ և մանկական փառատոններ, նկարահանումներ Սիլվա Հակոբյանի, Արսեն Գրիգորյանների, Արամեի, Ռուզան Ավետիքյանի հետ.: Սովորել եմ նաև Ղազարոս Սարյանի անվան երաժշտական դպրոցում: Citylife.am-Ու՞մ եք պարտական Ձեր հաջողությունների համար:
Արտուշ– Իմ հաջողությունների համար պարտական եմ միայն ու միայն ծնողներիս, իմ կյանքի այս փոքր ասպարեզում մեծ ջանքեր է թափել մայրս:
Citylife.am- <<Աստղիկներից>> հետո որոշ ժամանակ ստեղծագործական անդորր էր Ձեզ մոտ, ինչո՞վ էիք զբաղվել այդ ընթացքում:
Արտուշ- Աստղիկ նախագծից հետո՝ մոտ 14 տարեկանում, ես ինքս ուսումնասիրեցի «Studio, ձայնագրություններ», սկսեցի հավաքել երաժշտություններ, իմ ծածկանունից ունեցա փոքրիկ ձայնագրման «Studio» ավտոտնակում : Կատարելով փոքրիկ աշխատանքներ՝ կատարելագործվեց նաև իմ երաժշտական գործերը: Այնուհետև ստացա հրավեր «RapBrat Label»-ից՝ ձեռք բերելով նոր շրջապատ, նոր ընկերներ և տեսահոլովակներ: Իսկ ներկա դրությամբ ունեմ իմ անձնական «Studio»-ն, որտեղ աշխատում եմ մեծ հաճույքով: Երաժշտությունը դարձել է իմ կյանքը, որով ես ապրում և շնչում եմ :



